Մուկուչյանը դեժավյուի զգացողություն չունի

«Բարձր դատարան, սիրելի ժողովուրդ, այս պահին ես ունեմ դեժավյուի զգացում: 2012-ին ես ներկայացնում էի հենց այս դահլիճում ՀԱԿ դաշինքի դիմումը ՍԴ- ում՝ ԱԺ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու հարցում: Հինգ տարի անց մենք նորից գտնվում ենք այս դահլիճում՝ նույնաբովանդակ հարցում»,- ՍԴ-ում  ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի՝ ԱԺ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու դիմումի քննության ժամանակ դաշինքի շտաբի պետ Լեւոն Զուրաբյանն այսպես էր սկսել իր ելույթը: Հարցին, թե արդյոք դեժավյուի զգացում չունի՞, քանի որ 5 տարի առաջ նույն կերպ ընտրությունների արդյունքները վիճարկվում էին Սահմանադրական դատարանում ,Տիգրան Մուկուչյանը ասաց. «Իհարկե, նման զգացողություն չկա, որովհետև մենք այժմ գործ ունենք մի դիմումի հետ, որը որևէ աղերս չունի երբևէ ներկայացված որևէ այլ դիմումի հետ։ Հիմնազուրկ, ապացույցներից զուրկ դիմում է»: Ըստ նրա՝ նման դիմում երբևէ ներկայացված չի եղել Սահմանադրական դատարան: Մուկուչյանը վստահություն հայտնեց, որ այս ընտրությունների ժամանակ ԿԸՀ-ն այնքան թափանցիկություն է ապահովել, որ որևէ մեկի մոտ կասկած չի մնացել, որ ընտրությունների արդյունքներն այն են, ինչ արձանագրվել է։ Մեր դիտարկմանը՝ այսինքն Դուք վստահ եք, որ ապրիլի 2-ի ընտրություններն անցել են ազատ, արդար և թափանցիկ, Տ. Մուկուչյանը պատասխանեց. «Այո, առավել քան»։ Դիտարկմանը, որ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը պատրաստվում է նաեւ ՄԻԵԴ դիմել, դուք անհանգստանալու բան չունե՞ք՝ նա պատասխանեց, որ թող դիմեն: Հարցին՝ երեկ Տիգրան Եգորյանը ընտրախախտումներ նշեց, որ անվճար վառելափայտ են թեկնածուները բաժանել, վարսահարդարման ծառայություններ են եղել, ատամի բուժման եւ այլն, դրանք նույնպե՞ս հիմնազուրկ են՝ Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ դրանք տարբեր կայքերից հավաքած փաստեր էին, որի վերաբերյալ դատախազությունը իր խոսքում կներկայացնի:      

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am