Այսօր սառը եղանակը կպահպանվի, ապրիլի 27-30-ը օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով

Հայաստան ներթափանցած ցուրտ օդային հոսանքները վերջին օրերին իրենց հետ բերել են ջերմաստիճանի լուրջ անկում: Արդեն մայիսի 27-ից մինչեւ մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Մերձավոր Արեւելքի տարածքից, կարելի է ասել անդադար, կներթափանցեն տաք օդային հոսանքներ, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը 6-8 աստիճանով կբարձրանա: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: Օդերեւութաբանի հետ զրույցը՝ ստորեւ. – Պարոն Սուրենյան, այսօր առավոտյան Երեւանում +1+5 աստիճան է գրանցվել: Ինչո՞վ է պայմանավորված ջերմաստիճանի այսպիսի նվազումը: – Հայաստանը գտնվում է ցուրտ օդային հոսանքների ազդեցության գոտում, որոնք ներթափանցում են արեւմտյան Սիբիրի կողմից: Հյուսիս արեւելեքից ներթափանցած այդ ցուրտ հոսանքները բերել են ջերմաստիճանի լուրջ անկման: Հատկապես լեռնային բնակավայրերում (մասնավորապես՝ Աշոցքի հատվածում) գրանցվել է մինչեւ -5-10 աստիճան ջերմաստիճան: Արարատյան դաշտում գիշերը եղել է 0+6 աստիճան, +2+6 աստիճան գրանցվել է Արարատի մարզում, 0+2 եղել է Արմավիրի մարզում: Այսօր սառը եղանակը կպահպանվի: – Սրանում որեւէ աննախադեպ բան չկա՞: – Չէ, չէ, տարվա այս ժամանակահատվածում մենք ունեցել ենք շատ ավելի ցածր ջերմաստիճան: Սա պարզապես ցուրտ օդային հոսանքների ներխուժման հետեւանք է, որը ապրիլին հաճախակի է լինում: Բայց արդեն վաղվանից սկսած նահանջում են ցուրտ օդային հոսանքները, հոսանքների ուղղությունը փոխվում է հարավ արեւմտյանի: Արդեն մայիսի 27-ից մինչեւ մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Մերձավոր Արեւելքի տարածքից, կարելի է ասել անդադար, կներթափանցեն տաք օդային հոսանքներ, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը 6-8 աստիճանով կբարձրանա: Այսինքն՝ ապրիլի 27-ից մինչեւ մայիսի մեկը այսօրվա համեմատ կբարձրանա մոտ 6-8 աստիճանով, եւ արդեն ապրիլի 30-ին եւ մայիսի 1-ին հանրապետության ողջ տարածքում գիշերային ժամերին կլինի դրական ջերմային ֆոն, իսկ ցերեկային ժամերին հովտային շրջաններում (մասնավորապես՝ Տավուշի հովիտներ, Արարատյան դաշտ, Երեւան, Սյունիքի հովտային գոտիներ) օդի ջերմաստիճանը կհասնի +26+28 աստիճանի: – Տեղումներ սպասվո՞ւմ են առաջիկա օրերին: – Այո, առանց տեղումների եղանակը կպահպանվի մինչեւ ապրիլի 28-ը: Ապրիլի 29-ին, 30-ին Հայաստանի տարածքում կզարգանան ներզանգվածային ամպրոպներ, շրջանների զգալի մասում ապրիլի 29-ին եւ 30-ին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում: – Ցրտահարություն սպասվո՞ւմ է, թե՞ ոչ: – Դե, քանի որ ասացի՝ օդի ջերմաստիճանը բարձրանալու է, բնականաբար առաջիկա օրերին Արարատյան դաշտում օդում բացասական ջերմաստիճան չենք սպասում: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am