Մասնագետները պահանջում են արգելել ադրբեջանական խնձորի ներկրումը

«Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները կողմ են, որ թուրքական եւ ադրբեջանական ծագման մթերքների ներկրումը Հայաստանի տարածք արգելվի, քանի որ վտանգավոր են համարում դրանց մեջ առկա թունավոր նյութերի հնարավոր առկայությունը: Հայաստանը փոքր տարածքով երկիր է՝ շրջապատված ոչ բարյացակամ հարևաններով, և շատ զգույշ պետք է վերաբերվել այստեղ ներկրվող ապրանքներին. «Տարիներ առաջ ներկրված ձվի մեջ ալդրին հայտնաբերեցինք և մի քանի ֆուռ հետ տվեցինք։ Եթե մի մարդ այդպիսի ձու օգտագործեր, կթունավորվեր», Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում ասում է   Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը։ Թուրքական լոլիկը կարմիր է, իսկ հայկականը՝ վարդագույն։ Ըստ Մելիտա Հակոբյանի՝ թուրքերն օգտագործում են գունավորող նյութեր, դա պետք է հաշվի առնեն ինչպես պետական մարմինները, որոնք զբաղվում են սննդի անվտանգության խնդիրներով, այնպես էլ քաղաքացիները, ովքեր սպառում են։ «Մենք դեմ ենք: Մենք դեմք ենք թուրքիայի առեւտրային հարաբերություններ ունենալուն: Առանձնապես օգտուտ չունենք»,- «Սպառողների ազգային ասոցիացիայի» գյուղդեպարտամենտի ղեկավար  Լևոն Աճեմյանը: Վերջինիս խոսքով վաճառքի հանված ադրբեջանական խնձորի խմբաքանակը մեծ չի եղել: «Վաճառվել է, հետո կարող է վետո է դրվել միչեւ գլխի են ընկել, որ ադրբեջանական է»,- ասաց Լեւոն Աճեմյանը եւ անդրադարձավ թուրքական լոլիկների խնդրին: Լևոն Աճեմյանի կարծիքով՝ Հայաստանում պաշտոնապես թույլատրվում է գյուղմթերք մշակելիս շուրջ 500 պատրաստուկ օգտագործել. «Չկա որևէ երաշխիք, որ այստեղ էլ չեն օգտագործվում չթույլատրված պատրաստուկներ»։ Մասնագետի պնդմամբ՝ մարդու օրգանիզմն անընդհատ ճնշման տակ է. «Մենք շնչում ենք կեղտոտ օդ, օգտագործում ենք թունաքիմիկատներ, ինչը շատ ծանր է նստում մեր օրգանիզմի վրա»։ Նրա պնդմամբ՝ հայաստանցի արտադրողները արտադրանք տալիս են հին տեխնոլոգիաներով։ Պետությունը պետք է խթանի նոր տեխնոլոգիաների ներդրումը, ինչն ինքնաբերաբար կհանգեցնի որակյալ սնունդ ունենալուն։

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am