«Մարտի 1-ի» գործի` Եվրադատարանի վճռին սպասելիս

«Փաստ» օրաթերթը գրում է. «Առաջիկայում սպասվում է 2008 թ «Մարտի 1-ի» գործի առթիվ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճռի հրապարակումը: Այս մասին «Փաստի» հետ զրույցում ասաց սպանվածների հարազատների շահերը պաշտպանող փաստաբան Արտակ Զեյնալյանը: Ըստ նրա՝ արդեն ավարտվել է ՄԻԵԴ–ՀՀ կառավարություն հարցուպատասխանի փուլը և այժմ սպասվում է վճիռը: «Կառավարությունը գրեթե նույն պատասխաններն է տվել, ինչ տվել էր ներպետական վարույթում: Կարծում ենք՝ դրանք չունեն բավարար հիմքեր»,- «Փաստի» հետ զրույցում ասաց Զեյնալյանը: Նշենք, որ չնայած անցել է 9 տարի, 2008 թ. հետընտրական բողոքի ցույցերի ժամանակ 10 մարդու սպանության ու բազմաթիվ վիրավորների առթիվ որևէ մեկը չի դատապարտվել: ՀՀ կառավարությունը, ըստ իրեն ուղղված հարցերի, պետք է պարզաբաներ, թե արդյոք խախտվե՞լ է «Մարտի 1-ի» զոհերի՝ Եվրոպական կոնվենցիայի 2–րդ հոդվածով երաշխավորված կյանքի իրավունքը: Արդյոք նրանց մահը այնպիսի ուժի գործադրման հետևա՞նք է, որը եղել է «բացարձակ անհրաժեշտություն»: Արդյոք ներպետական ատյաններում քննությունն ընթացե՞լ է Կոնվենցիայի խախտումներով: Զոհերի իրավահաջորդների համար մինչ ՄԻԵԴ դիմելը սպառվա՞ծ են եղել երկրի ներսում արդյունավետ քննության հասնելու հնարավորությունները։ 10 զոհերից 9–ի հարազատները դիմել էին ՄԻԵԴ՝ պահանջելով ճանաչել կյանքի, խոշտանգումներից ու անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու, արդյունավետ քննության, համարժեք փոխհատուցման և այլ իրավունքների խախտումները։ Խախտումը ճանաչելու դեպքում պետք է կրկին մահվան յուրաքանչյուր դեպքով քննություն իրականացվի՝ հանգամանքները պարզելու և մեղավորներին պատժելու համար: Մեխանիզմ կա նաև բարոյական և նյութական վնասի հատուցում տրամադրելու զոհվածների իրավահաջորդներին: «Մարտի 1»-ի քրեական գործը Հայաստանում ոչ կարճված է, ոչ կասեցված: Պաշտոնապես հայտարարվում է, որ նախաքննությունը շարունակվում է։ Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am