Ռամը ձեզ օգնական

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Հայ-հնդկական հարաբերությունները, կարելի է ասել, միշտ էլ ջերմ են եղել: Ոչ մի լուրջ աշխարհաքաղաքական կնճիռ մեր երկրների միջեւ չկա: Հայ հանրության մի ստվար հատվածի համար էլ Հնդկաստանի մասին պատկերացումները ձեւավորված են հնդկական ֆիլմերից ու վերջին մի քանի ամիսներին մեր մի քանի հեռուստաալիքների եթերը գրաված սերիալներից: Հնդկաստանը մեծ երկիր է` շատ մեծ: Բնակչության թվով երկրորդն է Չինաստանից հետո, մոտ 1.3 միլիարդ: Տնտեսության չափով կամ համախառն ներքին արդյունքով 7-րդն է աշխարհում: Բայց ինչպիսի՞ն է Հնդկաստանի մասնակցությունը մեր տնտեսության մեջ: Եթե մեկ բառով բնութագրելու լինենք, ապա` չնչին: Անցած 25 տարիներին Հնդկաստանից, որը բնակչությամբ երկրորդն է աշխարհում, իսկ ՀՆԱ-ով` 7-րդը, մեր տնտեսության մեջ իրականացվել է 47 միլիոն դրամի ներդրում: Այսօրվա փոխարժեքով` 100 հազար դոլարի: Համեմատության համար նշենք, որ, օրինակ, Կուբայից մեր տնտեսության մեջ իրականացվել է 1.7 միլիարդ դրամի ներդրում, Լիբերիայից` 265 միլիոն դրամի, Նիգերիայից` 20 միլիոն դրամի: Արտահանումն էլ Հայաստանից Հնդկաստան չնչին է` ընդամենը 1.7 միլիոն դոլարի: Հնդկաստանից ներմուծումը Հայաստան անցած տարվա տվյալներով կազմել է 81 միլիոն դոլար: Այդ երկրից մենք հիմնականում ներմուծում ենք ծխախոտի հումք, գոմեշի սառեցված միս, դեղեր, թանկարժեք քարեր եւ այլն: Հայ-հնդկական առեւտրի ծավալներն այնքան փոքր են, որ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը իր զեկույցներում Հնդկաստանը չի ներկայացնում առանձին տողով: «Մենք մեծ ուշադրությամբ կդիտարկենք եւ կօժանդակենք, որպեսզի ավելի լայն դաշտում Հնդկաստանն ու Հայաստանը բացահայտեն համագործակցության նոր հնարավորություններ»,- այդ հանդիպման ժամանակ ասել է Հնդկաստանի փոխնախագահը: Չնայած ստանդարտ, ըստ էության ոչինչ չասող այս հայտարարություններին, կարելի է ասել, որ մեր երկու երկրները իրոք համագործակցությունը խորացնելու ուղիներ են փնտրում, պոտենցիալ են տեսնում: Սակայն հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրության մեջ գտնում ենք մի այսպիսի արտահայտություն. «Տնտեսական կապերի ամրապնդման տեսանկյունից կառավարության ղեկավարը կարեւորել է «Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցք» ծրագիրը, որի հիմնադիրներից է նաեւ Հնդկաստանը եւ ավելացրել, որ դրա շրջանակում ՀՀ-ն նախաձեռնել է նախագիծ, որը թույլ կտա Հնդկաստանից Հայաստանի տարածքով տարանցմամբ դեպի ՌԴ եւ եվրոպական երկրներ ու հակառակ ուղղությամբ արագ եւ մատչելի գներով իրականացնել մուլտիմոդալ փոխադրումներ»: Ամբողջ խնդիրն այն է, որ այս նույն ծրագրի շրջանակներում մեր մրցակիցը Ադրբեջանն է, որը զուտ տեխնիկական եւ տնտեսական չափանիշներով ավելի գրավիչ է: Այդ միջանցքի համար հարմար ավտոճանապարհը, որը կապում է Իրանը Վրաստանի նավահանգիստների եւ Ռուսաստանի հետ, արդեն կա: Նույն երթուղիով երկաթգծի շինարարության ուղղությամբ Ադրբեջանն ու Իրանը ունեն պայմանավորվածություններ: Համենայն դեպս Իրանը Ադրբեջանին կապող երկաթուղու Կազվին-Ռեշտ Աստարա հատվածի շինարարության հեռանկարները ավելի հստակ են, քան Իրան-Հայաստան երկաթուղունը: Այսինքն, մենք Հնդկաստանին առաջարկում ենք մի բան, որ ուրիշներն էլ են առաջարկում, ընդ որում, ուրիշների առաջարկը ավելի ընդունելի է: Եթե մեր բոլոր առաջարկներն են այսպիսին, ապա կարելի է արձանագրել, որ Հնդկաստանի փոխնախագահի այցը Հայաստան ընդամենը արարողակարգային է եւ տնտեսական ակնկալիքներ ունենալ պետք չէ: Ինչպես կասեին հնդկական սերիալների հերոսները` Նամաստե պարոնայք, Ռամը ձեզ օգնական»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am