Հունաստանը մերժել է Թուրքիային
Ըստ թուրքական «NTV» հեռուստաալիքի լրատվական կայքի` Հունաստանի վճռաբեկ դատարանը երկրորդ անգամ մերժել է Թուրքիայի պահանջը արտահանձնել ազմական հեղաշրջման փորձից հետո Հունաստան փախած 3 թուրք զինվորականներին (կապիտան Ֆերիդուն Չոբան, կապիտան Աբդուլլահ Յեթիք, կապիտան Սուլեյման Օզքայնաքչը): Ընդհանուր առմամբ 2016թ. հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո Հունաստան էին փախել 8 թուրք զինվորական: Վերջիններս մեղադրվում են ռազմական հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեջ, մնացած 5 զինվորականների գործերը դատարանն առաջիկա օրերին առանձին-առանձին կքննի: Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ Հունաստանի գերագույն դատարանը 2017թ. հունվարին որոշում էր կայացրել մերժել նաև Թուրքիայի առաջին պահանջը վերոնշյալ զինվորականներին արտահանձնելու վերաբերյալ:
