Մաեստրո Գրիգորիչը մինորային տրամադրություն ունի

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հանրապետական կուսակցության, այսպես կոչված, բարեփոխումների գործընթացը առաջ է բերել հայկական «էլիտայի» որոշ հնաբնակների դժգոհությունը: Եվ դա բնական է, եթե հաշվի առնենք, որ այդ գործընթացների զոհ են գնում երբեմն անխորտակելի թվացող ընտանեկան և կլանային կոնգլոմերատներ: Այս առումով հասկանալի է, որ ՀՀԿ–ում և իշխանական վերնախավում տեղի ունեցող վերադասավորումներից պետք է որ հիացած չլինի Գալուստ Սահակյանն իր ընտանիքով: Բավական չէ, որ Գալուստ Սահակյանը շուտով զրկվելու է իր բարձր ու հանգիստ պաշտոնից, հիմա էլ խոսակցություններ են գնում, որ նրան ընդհանրապես չեն ուզում տանել խորհրդարան, անգամ որպես շարքային պատգամավոր` առաջարկելով նրան գլխավորել ՀՀԿ–ի թոշակառուների ակումբը: Մյուս կողմից գործող վարչապետն էլ կարծես հատուկ թիրախավորել է նրա որդուն՝ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին: Վերջերս համարյա կառավարության նիստ չի լինում առանց վարչապետի «հատուկ» վերաբերմունքի առ կրտսեր Սահակյանը: Ասում են նրա օրերն էլ հաշված են իր պաշտոնում, և նա, ամենայն հավանականությամբ, իր գործունեությունը կշարունակի վարչապետի աչքից հեռու՝ Ազգային ժողովում: Ի դեպ հենց այն նույն վարչապետի, որի մասին Արման Սահակյանի հարազատ քեռին՝ ՀՀԿ–ում արդեն վաղուց «իզգոյ» դարձած Աշոտ Աղաբաբյանը, վերջերս տրված հարցազրույցներից մեկում խոսում էր ընդգծված հիացմունքով: Երևի դա էլ իր հաշվարկված դրդապատճառներն ունի, եթե հաշվի առնենք այն, որ ժամանակին օլիգարխիկ արտոնություններից զրկված «Հրազդան» տոնավաճառի սեփականատերը, այժմ փորձում է հայաստանյան գերարդար դատական ատյանների միջոցով հետ բերել շուրջ 60 մլն դրամ վճարած հարկերը: Խոսքն այն գումարի մասին է, որը գոյացել էր ՊԵԿ–ի ստուգումների արդյունքում: Տոնավաճառի 250 աշխատակիցների հարցաքննության արդյունքում բացահայտվել էր, որ տոնավաճառում այնքան չհայտարարագրված կամ թերհայտարարագրված «քյաշ» գումար է պտտվել, որ բացահայտման արդյունքում արձանագրվել է շուրջ 60 մլն դրամի հարկային պարտավորություններ և տուգանքներ: Ի դեպ, պարոն Աղաբաբյանը այդ գումարը ժամանակին խելոք վճարել է: Գուցե «էլ բեթարից» խուսափելու համար: Ինչևէ, եթե սրան գումարենք նաև Գալուստ Սահակյանի մյուս որդու՝ առողջապահության նախկին փոխնախարար Տիգրան Սահակյանի մի քանի ամիս առաջ տեղի ունեցած պաշտոնանկությունը, ապա հստակ կարելի է արձանագրել, որ ՀՀԿ–ի բարեփոխումները Մաեստրոյի վրա չեն եկել: Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 126 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am