Ով է կատարել Հրաչյա Հարությունյանի ֆինանսական պարտավորությունները. Հրապարակ

Ես այսօր եղել եմ արդարադատության նախարարի տեղակալի մոտ՝ պարոն Քոչարյանի, մենք բավականին լուրջ խոսակցություն ունեցանք։ Ես շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին՝ Հրաչյայի հարցը լուծելու համար, որովհետեւ անմիջապես ինքն ա տեղը դրել, որ Հրաչյա Հարությունյանը տեղափոխվի Հայաստան։ Շնորհակալ եմ արդարադատության նախարարին եւ պարոն Քոչարյանին։ Նրանց ջանքերով Հրաչյա Հարությունյանի հարցերը արդեն լուծվել ա, պիտի տեղափոխեն Հայաստան 1 կամ 2 ամսից։ Այս մասին hraparak.am-ին հայտնեց 2013 թ․-ին ՌԴ-ում դատված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի աները՝ Վիկտորը Մարտիրոսյանը։ -Ֆինանսական պարտավորություններն էլ վերացվա՞ծ են։ -Ֆինանսական հարցերը լուծվել ա։ -Ո՞վ է լուծել։ -Լուծել են հայ բարերարները Մոսկվայից։ Ես չեմ ուզում գումարի մասին խոսեմ։ -Դուք նշում էիք, որ 18 միլիոն ռուբլի են պահանջել՝ որպես փոխհատուցում։ -Հիմնականում չասեցին ինձ, չեն էլ ասի, բայց ֆինանսական հարցը լուծված ա։ Թե ինչքան են տվել, էդ իրանց պրոբլեմն ա, կարեւորը՝ լուծել են։ -Առողջական վիճակը ինչպե՞ս է։ -Առողջական վիճակը նույնը մնում ա, պետք ա տեղափոխեն Հայաստան, ստեղ վիրահատություն անեն։ Տենանք տուն են բաց թողում, թե բերդ էլի։ Խոսակցությունը գնաց նենց, որ միանգամից չեն կարա բաց թողնեն, պիտի գա բերդը, նոր դրանից հետո միջնորդագիր, բան։ Հազար ու մի բան անեն։ Էդքան շուտ չեն կարում ազատեն էլի։ Էս տարվա ընթացքում էդ հարցերը պետք ա լուծվի։ -Վերջին անգամ ե՞րբ եք խոսել Հրաչյա Հարությունյանի հետ։ -Երեկ չէ մյուս օրն ա աղջիկս խոսացել, չի կարում խոսա։ Ընդամենը 2 կամ 3 րոպե խոսում ա, գալիս հեռախոսը ձեռներից առնում են։ Հրաչն ասում ա՝ թղթեր բերեցին, ստորագրեցի՝ եւ արտահանձման հետ կապված, եւ ֆինանսական, որ ինքը պարտք ու պահանջ չունի։ Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը 2013 թվականի հուլիսի 13‐ին իր «Կամազ» մակնիշի մեքենայով ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետեւանքով զոհվել էր 18 մարդ: 2014 թվականի օգոստոսի 4‐ ին Մոսկվայի Տրոիցկի դատարանի վճռով Հարությունյանը դատապարտվել է 6 տարի 9 ամիս ազատազրկման:

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am