«Արամ Խաչատրյանից ենք խոսում, չեն հասկանում, Արամ Ասատրյան են ուզում». Վարդան Մալխասյան

Ազատամարտիկ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչության անդամ Վարդան Մալխասյանը ապրիլի 2-ին ԱԺ ընտրություններում  ռեյտինգային ընտրակարգով իր թեկնածությունն էր առաջադրել Արագածոտնի մարզն ընդգրկող թիվ 7 ընտրատարածքում։ «Չեմ հիշում, չեմ էլ նայել, թե ինչքան ձայն եմ ստացել։ ՀԱԿ-ից վեց թեկնածու էինք առաջադրվել այդ նույն ընտրատարածքում, վեցով միասին երեւի 1700 ձայն ստացած լինենք»։ Նա հիշում է, որ ժամանակին եղել է անազատության մեջ, ոչ մի աշխատանք չէր կատարել որպես ԱԺ պատգամավորի թեկնածու, սակայն 4 հազարից ավելի ձայն էր ստացել այն ժամանակ։ «Ես գիտեմ, որ լավից-վատից ունեմ վարկանիշ, բայց ժողովուրդը, չգիտես ինչու, այս անգամ ձայն չտվեց։ Չգիտեմ, թե ինչ հաշվարկներից ելնելով ձայն չտվեց»,- ասաց նա։ Նկատեցինք, որ միգուցե քիչ ձայներ ստանալու պատճառն այն էր, որ ինքն առաջադրվել էր «Հայ ազգային կոնգրես»-ի՞ց, իսկ ժողովրդի համար ընկալելի չէր ՀԱԿ-ի առաջ քաշած «Խաղաղության պլատֆորմը»։ «Ամեն ինչ հնարավոր է։ «Խաղաղության պլատֆորմը» խորքային ձեւով չհասկացվեց։ Իրենք ամեն ինչի մակերեսին էին նայում ու մտածում, որ հող հանձնողը դավաճան է։ Իսկ ես կարծում եմ, որ որքան արագ լուծենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, այնքան այն մեզ համար կլինի շահեկան։ Ինչքան ձգձգվի այդ հարցի լուծումը, մենք այնքան թուլացած կլինենք, եւ ադրբեջանցիներն ավելի մեծ պահանջներ կդնեն մեր առջեւ։ Շուրջ 20 տարի այս իշխանությունները ժողովրդին վարժեցրել են փչացածության, կեղծ արժեքների, եւ հիմա քաղում ենք դրա պտուղները։ Արամ Խաչատրյանից ենք խոսում, չեն հասկանում, Արամ Ասատրյան են ուզում»,- ասաց Վարդան Մալխասյանը։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am