Ինչ խնդիրներ պետք է լուծի ապագա ավագանին

Երեւանի ճանապարհատրանսպորտային ցանցում կարգ ու կանոն հաստատելը, պարզվում է, այնքան էլ դժվար չէ։ Այդ են վկայում նաեւ վերջին շրջանում կատարվող դրական տեղաշարժերը։ Այսօր մայրաքաղաքում գրեթե չեն հանդիպում ճանապարհի որեւէ հատվածում կանգառ կատարող երթուղային մեքենաներ։ Դրանով հանդերձ, ասել, որ ընդհանրապես այս ոլորտում այլեւս խնդիրներ չկան, անշուշտ, ճիշտ չի լինի։ Վիճակը քիչ թե շատ բարելավվել է միայն Երեւանի կենտրոնում, որտեղ ճանապարհատրանսպորտային ոստիկանությունը իրականացնում է մշտական հսկողություն։ Այնուհանդերձ փաստ է, որ քաղաքային իշխանությունը դեռ լուրջ անելիքներ ունի։ Կանգառներում մշտապես կարելի է ականատես լինել շարված երթուղային տաքսիների, որոնք շատ հաճախ խցանումների պատճառ են դառնում։ Թեպետ վերջին տարիներին հասարակական տրանսպորտը համալրվեց առանձին երթուղիները սպասարկող ավտոբուսներով, այնուհանդերձ դրանց թիվը սահմանափակ է։ Ավելին՝ որոշ ավտոբուսային երթուղիներում երբեմն դրանք օրերով չեն հանդիպում։ Այդ պայմաններում միկրոավտոբուսների առատությունը միանգամայն հասկանալի է։ Չկարողանալով համարժեք փոխարինող գտնել՝ քաղաքային իշխանությունն առայժմ ապավինել է երթուղայիններին, որոնց մեծ քանակը լրացուցիչ խոչընդոտ է դարձել մայրաքաղաքի հագեցած տրանսպորտային սահմանափակ ցանցի համար։ Երեւույթը հատկապես նկատելի դարձավ, երբ ավելացավ Հայաստան ներկրվող ավտոմեքենաների թիվը։ Դրանք հիմնականում շահագործվում են Երեւանում, ինչի հետեւանքով մայրաքաղաքում կտրուկ մեծացել է տրանսպորտային միջոցների քանակը՝ հաճախ հանգեցնելով խցանումների։ Չնայած փորձը ցույց է տալիս, որ խցանումները շատ հաճախ ոչ այնքան տրանսպորտային միջոցների առատության, որքան անկանոն երթեւեկության հետեւանք են։ Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am