Ռուբեն Վարդանյանի IDeA -ն նոր նախաձեռնություն է ներկայացրել կառավարությանը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի ներկայացուցիչներին՝ IDeA-ի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկայացվել են հիմնադրամի կողմից Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող զարգացման ծրագրերը և նոր նախաձեռնությունները: Ռուբեն Վարդանյանը կարևորել է պետության կողմից երկրի զարգացման տեսլականի մշակումը, ինչպես նաև պետություն-մասնավոր հատված համագործակցությունը զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման գործում: Ռ. Վարդանյանի խոսքով՝ 2007 թ․-ից մինչ օրս IDeA հիմնադրամը գործընկերների, դոնորների հետ միասին Հայաստանում տարաբնույթ ծրագրերի իրականացման համար արդեն ներդրել է ավելի քան 550 միլիոն ԱՄՆ դոլար և նախատեսում է առաջիկա 15 տարում շուրջ 1.3 միլիարդ ԱՄՆ դոլարի ներդրումներ ներգրավել, որոնք լուրջ դրական ազդեցություն կունենան Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման վրա։ ruben vardanyan IDeA-ի հիմնադիրը ներկայացրել է Հայաստանի զարգացման նոր նախագծերի առաջարկությունների փաթեթ, որը ներառում է ինչպես արդեն գործող ծրագրերի շարունակականություն, այնպես էլ նոր ուղղություններ: Նշելով, որ Հայաստանի առաջընթացի համար IDeA-ն ստեղծել է իր ծրագրերի համար որպես հարթակ ծառայող զարգացման 10 ուղղություն՝ Ռուբեն Վարդանյանը մանրամասներ է ներկայացրել տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, զբոսաշրջության, առողջապահության, գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, հեռահաղորդակցության, ենթակառուցվածքների զարգացմանը, մշակութային ժառանգության պահպանմանը և ֆինանսաբանկային համակարգի հզորացմանը, ինչպես նաև Արցախի զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրերի վերաբերյալ: Նրա խոսքով՝ այդ ծրագրերը երկարաժամկետ կտրվածքով սոցիալ-տնտեսական ազդեցություն են ունենալու և բարձրացնելու են Հայաստանի ճանաչելիությունն աշխարհում: Ռուբեն Վարդանյանը նաև խոսել է ծրագրերի իրագործման հետ կապված խնդիրների մասին և առաջարկել դիտարկել կառավարման, պետություն-մասնավոր հատված համագործակցության մեխանիզմների արդյունավետությանը, չափորոշիչների ու մոտեցումների հստակեցմանն ուղղված քայլերը: Կարեն Կարապետյանը ողջունել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի գործունեությունը՝ այն գնահատելով արդյունավետ և կարևոր երկրի առաջընթացի ու ապագայի համար: «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ռուբեն Վարդանյանին և իր գործընկերներին, որ մտահոգ են Հայաստանի համար, կանոնավոր աշխատանքներ են իրականացնում մեր երկրում, և մենք մեր վերաբերմունքով, համարժեք արձագանքով պետք է ոգևորենք նրանց: Կառավարությունը շահագրգռված է, որպեսզի յուրաքանչյուր ներդրող Հայաստանում իրեն պաշտպանված ու հարմարավետ զգա: Այդ իսկ պատճառով պետություն-մասնավոր հատված համագործակցությունը պետք է լինի հասկանալի և ձեռնտու կոնտրագենտի համար: Մենք պատրաստ ենք քննարկել բոլոր առաջարկությունները», – ընդգծել է վարչապետը: Անդրադառնալով ներկայացված նախաձեռնություններին՝ կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին ակտիվ աշխատել IDeA հիմնադրամի հետ ըստ ոլորտների մշակված կոնկրետ ծրագրերով: «Ներկայացված բոլոր ծրագրերով պետք է արձագանքել՝ ո՞րն է առարկայական, որպեսզի նախաձեռնող խումբը մեզնից հստակ տեղեկատվություն ստանա հետագա քայլերի վերաբերյալ: Մենք այս հարթակն օգտագործում ենք՝ ծրագրերը համատեղ քննարկելու և ընդհանուր մոտեցմամբ առաջ շարժվելու համար», – ասել է վարչապետ Կարապետյանը:  

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am