ՀՀԿ-Ելք «տրանզիտ», ովքեր են ընդդիմադիր թեկնածուները

Խորհրդարանական ընտրությունների օրերին բազմաթիվ դեպքերի ականատեսը դարձանք, երբ որևէ թեկնածու տեղ չգտնելով որեւէ կուսակցության ցուցակներում, հանգրվանում էր մեկ այլ քաղաքական ուժի ցուցակ։ Ընդհանրապես սա ընդունված պրակտիկա է եղել ՀՀԿ-ԲՀԿ-ՕԵԿ շղթայում, թեկնածուները պարբերաբար ցուցակից ցուցակ են փոխանցվել, միայն այն բանի համար, որ մուտք գործեն խորհրդարան։ Խորհրդարանի նախորդ ընտրություններին եւս, երբ գործում էր մեծամասնական համակարգը, 41 մեծամասնական տեղերը բաշխվեցին ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի թեկնածուների միջեւ, նրանց բոլորի ընտրությունը կատարվել էր մեկ վայրում, մեկ հոգու կողմից, ու ընտրական առաջադրումները կազմակերպվել էին այնպես, որ մեկը մյուսին չխանգարեն։ Ցուցակից ցուցակ տեղափոխվելու պրակտիկան կարծես ավանդույթ է դառնում։ Վերջին օրերին հանրության քննադատության թիրախում Ելք ընդդիմադիր դաշինքի թեկնածու Նելլի Ղարդյանը: Երիտասարդ աղջիկը ընդամենը Հանրապետական կուսակցության նախընտրական տեսահոլովակում ուրախ թռչկոտում, ցատկոտում ու սելֆի էր անում։ Նա ոչ ավել ոչ պակաս ՀՀԿ-ի հոլովակի գլխավոր դերակատարն էր,որը վարչապետ Կարեն Կարապետյանի նվագակցության ներքո ՀՀԿ-ի գովազդն էր անում։ Երբ բացահայտվեց նրա ինքնությունը, երիտասարդ աղջիկը փորձեց արդարանալ, թե տեղյակ չի եղել, որ այդ հոլովակը ՀՀԿ-ի համար է նկարվում, աչոնիկն ասում է, որ իրեն թվացել է, թե դա Ռեինկարնացիա խմբի հոլովակն է։ Իհարկե, դժվար է կշռել, թե որքան է լինելու նման անտեղյակ ավագանու աշխատանքի արդյունավետությունը, սակայն փաստն արդեն խոսուն է, որ Ելք-ում առանձնապես հարմարվել են աղջկա գոյությանը ու որեւէ պարզաբանում չեն ներկայացրել։ Մյուս կողմից՝ սա մեդալի երեւացող երեսն է, եթե Նելլին չնկարվեր հոլովակում, դժվար կլիներ պարզել նրա կապը ՀՀԿ-ի հետ, ըստ երեւույթին դաշինքում նա միակ ծպտյալ ՀՀԿ-ականը չէ, այդ պատճառով ոչինչ չի ձեռնարկվում։ Ելք-ի ավագանու 63 հոգանոց ցուցակում հայտնի անունները քիչ են, տղամարդիկ այստեղ գերակշռում են, թեկնածուներից միայն 18-ն են իգական սեռի ներկայացուցիչ, 25 հոգի գործազուրկ են, Սինոփսիս, Վիվասել ընկերության մի քանի մասնագետներ, մանկավարժներ եւ ՍՊԸ-ների ներկայացուցիչներ, ցուցակը եզրափակում է փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը։ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «Երկիր Ծիրանի» կուսակցության ցուցակում, որը ղեկավարում է Զարուհի Փոստանջյանը, 55 հոգուց գերակշռում են մանկավարժները, այստեղ 12 անկուսակցական կա, գործազուրկներ չկան։ Կան ծրագրավորողներ, փաստաբաններ, բժիշկներ, գործարարներ, ֆինանսիստներ, անգամ՝ բիոլոգ, աստվածաբան, թեկնածուները 21-71 տարիքային միջակայքում են, սակայն գերակշռում են միջին տարիքի մարդիկ։ Ամենաերիտասարդը Արամ Բադասյանն է՝ 21 տարեկան, ամենատարեցը գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանը՝ 71 տարեկան։ Մամուլը պարզել է նաեւ, որ ցուցակում ընդգրկված է Զարուհի Փոստանջյանի տեգոր աղջիկը, ուսանող Լիդիա Դրամպյանը, որը նաեւ անդամագրվել է «Երկիր Ծիրանի» կուսակցությանը: Անի Սահակյան

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am