Ոստիկանությունը հայտնաբերել է Երևանում 3 հոգու մահվան պատճառ դարձած աղմկահարույց ավտովթարի կասկածյալին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 23-ին, Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել Հրազդան քաղաքի Կոստանդյան փողոցի բնակիչ, 32-ամյա Արման Բաղդասարյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Բաղդասարյանը կասկածվում է ապրիլի 22-ին Երևանում 3 հոգու մահվան ելքով ավտովթարում մասնակցություն ունենալու մեջ: Երեկ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Դավիթ Մարտիրոսյանն ու Գագիկ Հարությունյանը միջնորդություն էին ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի վթարի վայրից փախուստի դիմած, այնուհետև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների կողմից հայտնաբերված Ա. Բաղդասարյանի նկատմամբ: Դատավոր Ռուբեն Ներսիսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է ՀԿԳ ավագ քննիչների միջնորդությունը և որոշում է կայացրել , որ կասկածյալին հայտնաբերելու դեպքում տեղափոխեն Նուբարաշենի բանտ՝ խափանման միջոց ընտրելով երկամսյա կալանք: Դատարանի որոշումից ժամեր անց ոստիկանները հայտնաբերում են Ա. Բաղդասարյանին և տեղափոխում Նուբարաշենի բանտ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալ Ա. Բաղդասարյանը Ռուսաստանի Դաշնությունում զբաղվում է բիզնեսով: Նրան հայտնաբերելու օպերատիվ-հեոտախուզական գործողությունները ղեկավարել են Երևանի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը և ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանը: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:40-ի սահմաններում Ջանիբեկյան-Բաշինջաղյան փողոցների խաչմերուկում բախվել էին Opel Astra մակնիշի 34 RA 022 Nissan Patrol մակնիշի У 835 CP-123 համարանիշի և Opel Zafira մակնիշի 34 ZQ 976 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 3 հոգի ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ էլ գիտակցության չգալով՝ մահացել էին: Դեպքի վայր էին ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 7, թիվ 16 հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ: Ժամանել էր նաև ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Փրկարար ծառայության կապիտան Դավիթ Մուրադյանի, նույն կենտրոնի հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչ, Փրկարար ծառայության ավագ լեյտենանտ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ: Վիրավորներին Opel Astra-ի միջից դուրս էին բերել քաղաքացիները, հետո արդեն դեպքի վայր ժամանած փրկարարները: Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ պետի տեղակալ Արտաշես Վանյանի և հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանն ու Երևանի քննչական վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանը դեպքի վայրից մեկնել են հիվանդանոց՝ պարզելու տեղափոխվածների ինքնությունը։ Փաստի առթիվ Գ. Հարությունյանի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի և 244 հոդվածի հատկանիշներով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածներն են՝ Երևան քաղաքի Մարգարյան փողոցի 37 շենքի բնակիչ, 29-ամյա Հարություն Հարությունյանը, Երևան քաղաքի Շինարարների փողոցի 24 շենքի բնակիչ, 30-ամյա Վահան Արշակյանը և Երևան քաղաքի 16 թաղամասի բնակիչ, 32-ամյա Վանիկ Գասպարյանը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am