Ապրիլյան պատերազմական գործողություններից մեկ տարի անց. ՀՔԱՎ տեղեկանք

Սույն տեղեկանքում անդրադարձ է կատարվել ապրիլյան պատերազմական գործողությունների ընթացքում եւ դրանց հետեւանքով մարդու իրավունքների խախտումների, բացահայտված խնդիրների լուծման ուղղությամբ իշխանության կողմից՝ իր պարտականությունների կատարմանը։ Ամփոփելով զեկույցում ներկայացված խնդիրների լուծման ուղղությամբ անցած մեկ տարվա ընթացքում իշխանությունների կողմից իրականացրած գործողությունները՝ արձանագրում ենք. 

  1. Ապրիլյան պատերազմական գործողությունների վերաբերյալ, այդ թվում՝ զոհվածների մահվան հանգամանքներին վերաբերվող հարցերով որևէ հանրային քննարկում չկազմակերպվեց՝ ոչ ՀՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և ներքին հարցերով հանձնաժողովի, ոչ էլ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից: 
  1. Իրավապահ մարմինների կողմից բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննություն չի իրականացվել
  • զինվորական տեխնիկայի ոչ պատշաճ պատրաստվածության,
  • անորակ վառելիքի մատակարարման,
  • սպառազինությունների, զենք-զինամթերքի ձեռքբերման ուղղությամբ կոռուպցիոն ռիսկերի, նաեւ ռազմական գործողությունների ընթացքում կոնկրետ իրավիճակներում զինամթերքի մատակարարման խափանումների,
  • պաշտպանության նպատակով տարիներ շարունակ բյուջետային միջոցների իրացման նպատակայնության ու արդյունավետության հետ կապված լուրջ կասկածների,
  • զինծառայողների զոհվելու հանգամանքների,  զինծառայողների մարդու իրավունքների խախտումների փաստերով: 
  1. Ապրիլյան պատերազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների մահվան հանգամանքների, դրանց հանգեցրած պատճառների, այդ թվում՝ զինվորական հրամանատարության ոչ պատշաճ ղեկավարության, զինամթերքի անհրաժեշտ քանակի բացակայության կամ դրանց ժամանակին չմատակարարման, զինտեխնիկայի տեխնիկական անսարքության, ոչ պատշաճ բժշկական ծառայության  տրամադրման եւ այլ քրեորեն հետապնդելի գործողությունների հետեւանքով պատշաճ քննություն չի իրականացվել իրավապահ մարմինների կողմից: 
  1. Գոյություն ունի ակնհայտ հակասություն 2016 թ.-ի ապրիլյան պատերազմական գործողությունների վերաբերյալ հետախուզական տվյալների տիրապետման տեսակետից մի կողմից  ՀՀ նախագահ, ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար Ս. Սարգսյանի եւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Ս. Օհանյանի  տեղեկությունների միջեւ, եւ մյուս կողմից  նրանց  և  ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յու. Խաչատուրովի պահվածքի միջեւ: Արդյոք այս խնդիրն է հանդիսացել ապրիլյան պատերազմական գործողություններից հետո ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի եւ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յու. Խաչատուրովի պաշտոնանկման հիմնական պատճառը՝ հայտնի չէ: Ակնհայտ է, որ այս պաշտոնանկությունների պատճառների վերաբերյալ նույնպես հանրությունը չստացավ պատշաճ տեղեկատվություն: 
  1. Ապրիլյան պատերազմական գործողությունների ժամանակ արձանագրված սոցիալական արդարության աղաղակող խախտումների վերացման ուղղությամբ մինչ օրս իշխանությունների կողմից որեւէ ծրագիր չի մշակվել, որևէ գործողություն չի իրականացվել: 
  1. Ապրիլյան պատերազմական գործողությունների ընթացքում բացահայտված բազմաթիվ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ հիմնավոր տեղեկությունների և փաստերի ուղղությամբ պատշաճ քննություն չի իրականացվել:  Հանրությանը չի ներկայացվել ԶՈՒ-ում պաշտոնանկությունների վերաբերյալ որեւէ հիմնավորում: Որևէ պաշտոնատար անձ պատասխանատվություն չի կրել զինծառայողների մահվան և դրանց հանգեցրած հանցավոր բացթողումների ու անգործության համար:
Տեղեկանքն՝ ամբողջությամբ ԱՅՍՏԵՂ

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am