Հանրապետականի քաղաքապետի թեկնածուն խոստանում է վերականգնել Երեւանի երբեմնի կոլորիտը. «Ա1+». (Տեսանյութ)

Երեւանի ավագանու 2009-ի ընտրություններն առաջինն էին 2005-ի բարեփոխված Սահմանադրությամբ: Քարոզարշավին մասնակցում էր 7 կուսակցություն՝ Բարգավաճ Հայաստանը, Ժողովրդական կուսակցությունը, Հայ Ազգային Կոնգրես Դաշինքը, Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը եւ Օրինաց երկիրը: Առաջին օրերի հիմնական հարցն էր՝ պե՞տք է Երեւանը ղեկավարի բնիկ երեւանցին: Քարոզարշավի առաջին օրն ի դեպ մահանում է բնիկ երեւանցիներից մեկը՝ Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Հենրիկ Իգիթյանը: Հայ Ազգային Կոնգրեսը Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավին մասնակցում էր բանտերում ունենալով մեկ տարի առաջ տեղի ունեցած մարտի 1-ի դեպքերի համար մեղադրվող բազմաթիվ քաղբանտարկյալներ: Լեւոն Տեր-Պետրոսյանն անձամբ է մասնակցում ՀԱԿ-ի քարոզարշավին: Այս օրը նա նվիրում է բանտերում գտնվող տղաների հերոսությունը ներկայացնելուն: ՀԱԿ քարոզարշավը հարթ չի ընթանում Ավան համայնքում: Այստեղ քարոզարշավի հենց առաջին օրը անհայտ մարդիկ հարձակվում են Կոնգրեսի ներկայացուցիչ երեք կնոջ վրա: Բոլորն էլ տեղափոխվում են հիվանդանոց: Քարոզարշավի մյուս մասնակիցը՝ Բարգավաճ Հայաստանը, քաղաքապետի ընտրություններին նույնպես ներկայանում է առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմքով: Նժդեհի հրապարակում Ծառուկյանի համար կանգնածների մեջ է շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Անատոլի Կարպովը: Հենց այս օրը մայրաքաղաքում իր երթուղին է փոխում 9-րդ համարի տրոլեյբուսը՝ պատճառը Մելիք Ադամյանում գտնվող Հանրապետական կուսակցության գրասենյակի մոտ մեքենաների անկանոն կուտակումն է: Հանրապետականի քարոզչական տեսահոլովակը ցույց է տալիս Երեւանի անգույն եւ գունավոր իրականությունները՝ կռվող մարդկանց փոխարեն լինելու են գրկախառնվողներ, ինչ-որ մի անկյունում կպարեն հեզաճկուն աղջիկները: 1998-ից Երեւանը ղեկավարող Հանրապետականը, որի քաղաքապետի թեկնածուն Գագիկ Բեգլարյանն է, 2009-ին խոստանում է վերականգնել Երեւանի երբեմնի կոլորիտը: Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում:

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am