Քայլեր ձեռնարկել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու ուղղությամբ.Օլանդ

«Հայոց ցեղասպանության պատմությունը ինչպես Հայաստանի, այնպես էլ Ֆրանսիայի պատմությունն է: Մենք ճանաչում ենք ձեր ծնողների, տատիկների ու պապիկների պատմությունը, ընտանիքների պատմությունը, որը երբեմն փոխանցվել է իրերի, լուսանկարների միջոցով: Սա ձեր պատմությունն է, սա մեր պատմությունն է: Դա աքսորի, զոհաբերությունների, սակայն նաև խիզախությունների պատմություն է: Այն, իհարկե, Հայաստանի պատմությունն է, բայց նաև Ֆրանսիայի պատմությունն է: 100 տարի անց դուք կրկին ի ցույց եք դնում այդ մարդկանց պատկերները` տղամարդիկ, կայանք ու երեխաներ, որոնք սպանվեցին:Այդ զոհերի մասին հիշողությունը շեշտում է նաև այսօր տ եղի ունեցող այլ խնդիրների կարգավորման հրատապությունը »,- Փարիզի Կանադայի հրապարակում Կոմիտասի արձանի հարակից տարածքում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի ոգեկոչման արարողության ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը: «Նահատակները նաև մեզ հիշեցնում են, որ այսօր հաճախ հենց նույն տարածքներում մարդիկ սպանվում, տանջվում ու կոտորվում են: Այդ դաժան իրականությունն ու հայ ժողովրդի հետ Ֆրանսիայի համերաշխությունն էր, որ ցանկանում էի այսօր ձեզ հիշեցնել»,- նշեց Ֆրանսիայի Նախագահը: « Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների ժամանակ Երևանում անմար կրակի մոտ ծաղիկներ է խոնարհել` շեշտելով, որ այդ դաժան ողբերգությունը չպետք է երբեք կրկնվի: Այդ դաժանություններից հետո կարիք եղավ նոր բառ ստեղծել դրանք բնութագրելու համար: Դրանցից ազդված իրավաբան Ռաֆայել Լեմկինը ստեղծեց «ցեղասպանություն» բառը, որը կիրառվեց հրեաների ցեղասպանության նկատմամբ: Այդ ձևակերպումը ներառվել է միջազգային իրավունքը կազմող փաստաթղթերում, որոնցից որոշները ստորագրվել են հենց Փարիզում:Այսօր էլ աշխարհում տեղի են ունենում ցեղասպանություններ: Մենք չենք դադարելու խոսել Հայոց ցեղասպանության մասին: Հենց այս պատճառով էլ մենք չենք կարող ժխտողականներին, ռեվիզիոնիստներին և պատմությունն ու պատասխանատվությունն աղավաղողներին թույլ տալ արտահայտվել: Մեր առաջին խնդիրն է ասել այն, ինչ տեղի է ունեցել: Կապ չունի, որ այսօր պատասխանատուները չկան կամ մահացել են, չենք ցանկանում նաև դատապարտել ներկայիս սերունդին: Ուղղակի պետք է ասենք ճշմարտությունը, քանի որ միայն ճշմարտությունն է, որ կարող է հաշտեցնել ու համախմբել»,- ընդգծեց Ֆրանսիայի Նախագահը: Նրա խոսքով` հենց այդ հավատամքով էր, որ Ֆրանսիան դարձավ աշխարհում առաջին երկրներից մեկը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: «Այս հավատամքով էր, որ ես մշտապես աջակցել եմ Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացմանը: Խորհրդարանի կողմից ընդունած վերջին տեքստի վերաբերյալ, որի շուրջ ես խորհրդակցություններ էի անցկացրել ՄԻԵԴ նախկին նախագահ Ժան Պոլ Կոստայի հետ, Սահմանադրական խորհուրդը չցանկացավ ընդունել մեր փաստարկները: Իմ կողմից ես կասեմ հաջորդ նախագահին, որ չպետք է մոռանալ ժխտման քրեականացումը»,- ընդգծել է Օլանդը: Նա շեշտեց, որ Ֆրանսիան պետք է օգտագործի իրավական բոլոր մեխանիզմները ժխտողականությունը քրեական դարձնելու համար: «Դրանով մենք չենք խանգարում խոսքի ազատությանն ու կարծիքների փոխանակմանը, որոնց հանդեպ մեր հավատարմության մասին դուք գիտեք, սակայն ժխտողականությունը կարծիք չէ, այն ճշմարտության հերքում է: Այդ պարագայում կարող ենք ասել, որ ռասիզմն ու քսենոֆոբիան նույնպես կարծիք են: Այդ պարագայում պետք է հավասարության նշան դնենք ճշմարտության ու սխալի միջև»,- ամփոփել է Ֆրանսիայի Նախագահը:

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am