Սպանել կարելի է, հարվածել՝ ոչ

Հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով այսօր տեղի ունեցած դատական հերթական նիստը առանց միջադեպ չանցավ: Խաչատրյանի գործով հունվարից 4-5 դատական նիստ է տեղի ունեցել, դրանք բոլորն էլ ընթանում են ոչ բնականով ընթացքով: Պաշտպանական կողմը, չարաշահելով իրավունքները, դիմում է ցանկացած քայլի, որպեսզի դատաքննությունը չմեկնարկի, անգամ փորձում է սադրել տուժող կողմին, ճնշումներ է գործադրում նաև գործով վկաների նկատմամբ, նրանց բարեկամները դատերին ներկայանում են  ճիշտ նույն վիճակում, ինչպիսին վեց բարբարոսները Եղիշե Խաչատրյանին սպանելիս՝ հարբած ու թմրանյութի ազդեցության տակ: Այս պայմաններում բնական է, որ նիստերն անհավանական ընթացք կբռնեն: Դեպքն այս ահասարսուռ տեղի է ունեցել անցած տարվա հուլիսի չորսին: Եղիշե Խաչատրյանին դաժանաբար ծեծելով սպանել են 80-ամյա մոր աչքի առջեւ: Նախաքննական մարմինը պարզել է, որ վեճն առաջացել է մեքենայի ճանապարհը չզիջելու պատճառով: ԴԱՀԿ աշխատակից Խաչիկ Կոսյանին, Արտաշես Չիչոյանին, Արարատ Նիկողոսյանին, Յուրի Հակոբյանին և Արթուր Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1,4 կետերով: Սրանք երիտասարդ բարբարոսներն են, որոնք գաղտնալսումների արդյունքում պարզվել է, որ պարբերաբար թմրանյութ են կիրառում: Հանցախմբի հովանավորչությունը, սակայն, միայն ԴԱՀԿ ծառայությամբ չի սահմանափակվում, այդ հովանավորչության թելերը ձգվում են մինչեւ ոստիկանապետի շրջապատը: Որ տղաները ապահով միջավայրից են, մատնում է նրանց կենսագրությունները, նրանցից չորսը չեն ծառայել բանակում, ազատվել են ինչ-ինչ պատճառներով, բայց զարմանալիորեն առողջ կենսակերպ են վարել՝ համալրելով ոսկե երիտասարդության շարքերը: Իսկ Յուրի Հակոբյանը, թեև ծառայել է բանակում, սակայն հասցրել է այնտեղ խուլիգանություն կատարել ու դատվել. իհարկե, դատվածությունն արդեն մարվել է: Գաղտնալսումների համաձայն չի բացառվում, որ հենց Յուրի Հակոբյանն է ճակատագրական հարված հասցնողը, թեպետ նրա փաստաբանը անամոթաբար հայտարարում է իր պաշտպանյալի անմեղության մասին: Գործով դատավարությունների ընթացքում ամբաստանյալների հարազատները լկտի պահվածք են դրսեւորում. պաշտպանները փորձում են կասկածի տակ դնել նաև ամուսնու սգավոր մոր ցուցմունքները, այնինչ նա հստակ մատնանշել է ամբաստանյալներին, առերեսման ժամանակ ևս: Եւ ահա, այս իրավիճակում ու նման պայմաններում, երբ փորձում են ուժով նվաճել իրավունքը, քար սիրտ է պետք դիմանալու հրոսակախմբի ու նրանց հարազատների լկտիությանը: Այսօր, ապրիլի 21-ին, այն պահին, երբ մեղադրող դատախազը հրապարակում էր գործով ամբաստանյալների մեղադրական եզրակացությունը, սպանվածի այրին՝ Փառանձեմ Մեյթիխանյանը, որը դահլիճից դուրս էր եկել այն բանից հետո, երբ մեղադրող դատախազը նկարագրում էր սպանված Եղիշե Խաչատրյանի վնասվածքները, նկարագրում ամբաստանյալների գործողությունները սպանության օրը, դահլիճ վերադառնալով պլաստիկե շշով մոտիկից հարվածեց գործով ամբաստանյալ Յուրի Հակոբյանի դեմքին: Այդ հարվածը մինչեւ հոգու խորքը վիրավորել է ինչպես մեղադրյալների հարազատներին, այնպես էլ պաշտպաններին, որոնք միաձայն ու անամոթաբար վիրավորանքներ են հնչեցրել այրու հասցեին, ով ըստ ամենայնի կորցրել է հոգեկան հավասարակշռումը մեկ անգամ ևս  լսելով, թե ինչ դաժանությամբ են մարդ կոչվող գազանները ծեծելով սպանել իրենց տեսակին միայն ու միայն մի բանի համար, որ հանդգնել է մեքենայով իրենց ճանապարհին հայտնվել: Պաշտպանը մինչեւ անգամ պահանջել է քրեական գործ հարուցել հարվածի առիթով: Մինչդեռ սպանել են Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացու, սպանել են ոհմակով, մարդկային բնազդներից դուրս դաժանությամբ, որը նույն այդ պաշտպաններն ու հարազատները փորձում են արդարացնել՝ թքելով արդարության ճակատին: Անի Սահակյան

դիտվել է 438 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am