Ազատության գինը

Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը, ֆինանսների պաշտոնաթող նախարար Գագիկ Խաչատրյանը նորից հայտնվել է։ Պաշտոնանկությունից հետո թվում էր, թե Գագիկ Խաչատրյանը կհայտնվի իրավապահների ուշադրության կենտրոնում, քանզի բացահայտվել էր նրա ահռելի վատնումների որոշ դրվագներ, բայց դրա փոխարեն Խաչատրյանին ուղարկեցին հանգստանալու, հիմա էլ հայտնվել է ու հոգեցունց հայտարարություններ է անում․«Ազատ ժամանակս էապես ավելացել է և հիմա ավելի շատ հնարավորություն ունեմ զբաղվելու Հայաստանում և Արցախում, հատկապես առաջնագծում իրականացվող այն կարևորագույն ծրագրերով, որոնք որդիներս սկսել էին դեռ շատ ավելի վաղ։ Ամեն իրականացված լուրջ քայլ բազմաթիվ նոր գաղափարներ է ծնում, և, հետևաբար, անելիքի պակաս չի լինում»,- ասել է Գագիկ Խաչատրյանը Tert.am-ին տված ծավալուն հարցազրույցում: Հարցազրույցի հիմնական «միտքը» հայրենանվեր գործի մասին աչքալուսանքն է, քանզի Գագիկ Խաչատրյանն իրեն ուղղված բազմաթիվ հարցերին՝ կապված վարչապետ Կարեն Կարապետյանի գործունեության, իրեն փոխարինող Վարդան Հարությունյանի սահմանած նոր աշխատաոճի եւ առհասարակ տնտեսական վիճակի մասին կարելի է ասել «գոլ» պատասխաններ է տվել, տողատակերում ակնարկելով միայն, թե չի կարծում, որ իրեն փոխարինողն իրենից լավ է աշխատում, ավելին ակնարկներ են հնչել, որ գործող ՊԵԿ ղեկավարի գործունեության հիմքում իր պաշտոնավարման ժամանակներում մշակված օրենսդրությունն է դրված։ «Էլեկտրոնային կառավարման արդիական համակարգի ներդրմամբ, օպտիմալացման գործընթացներով, օրենսդրական դաշտի քայլ առ քայլ կատարելագործմամբ, քաղաքականության իրականացման ժամանակակից մեթոդների որդեգրմամբ տարիների ընթացքում մեզ հաջողվեց հետևողականորեն բարելավել հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը, որը համարվում է ստվերի դեմ պայքարի արդյունավետության կարևոր ցուցիչ։ Արդյունքում այսօր առկա է բավականին ամուր օրենսդրական և ինստիտուցիոնալ դաշտ էլ ավելի առաջ գնալու համար»,-պատասխանել է նա դիտարկում -հարցին, թե Վարդան Հարությունյանի կողմից կա խիստ հանձնարարություն, և առաջին քայլը համակարգը կաշառակեր և անառողջ էլեմենտներից մաքրելն է, Գագիկ Խաչատրյանը նկատել է նման էլեմենտներ իր ժամանակ։ Վերադառնալով Գագիկ Խաչատրյանի բուն ասելիքին՝ Արցախում ծավալած գործունեությանը, նախ հիշեցնենք նրա ունեցվածքի մասին, որի մասին տարիներ շարունակ մամուլը հիշատակել է։ Գագիկ Խաչատրյանին են պատկանում ՀԴՄ կտրոնների թուղթ մատակարարող «Ալեքսերվ» ընկերությունը, «Ապեյրոն» ՍՊԸ-ն (սննդամթերքի ներկրում), «Մեգաֆուդ» ՍՊԸ-ն (սննդամթերքի ներկրում և արտադրություն), «Մեգա մոթորս» ՍՊԸ-ն («Միցուբիշիի» ներկայացուցիչը ՀՀ-ում), «Սանտա ֆե» սրճարանը, «Գալաքսի» հացի գործարանը, «Մեգա սպորտ» խանութների ցանցը, «Խրոնոգրաֆ» թանկարժեք ժամացույցների խանութ-սրահը, «Չիմեգ» ՍՊԸ-ն, «Յուքոմ» ընկերությունը (արբանյակային հեռարձակում, ֆիքսված հեռախոսակապ, ինտերնետ), Ամասիայի կաթի գործարանը, «Ալյանս» մաքսային տերմինալը և այլն, և այլն, և այլն: Տասնյակ այլ բիզնեսներ գրանցված են նրա կնոջ, երկու զավակների, ազգականների կամ դրածո անձանց անուններով: Դղյակների, բնակարանների, տարածքների ու հողակտորների քանակությամբ մի ամբողջ վարչական միավոր կարելի է ձևավորել փոքրիկ Հայաստանում, ինչպես նաեւ Հայաստանից դուրս։ Մամուլում գրվեց անգամ, որ Խաչատրյանի տանը ֆիլիպիններից բերված մարդիկ են աշխատում, որպեսզի չբացահայտվի իր շեյխական կենսակերպը։ Ավելորդ է հիշել «Դիլիջան» ուսումնական կենտրոնը, որի մասին գրում ու խոսում էին տարիներ շարունակ, խոսքը մարդկային ուղեղի ծալքերում չտեղավորվող ծախսերի մասին էր, մի քանի հարյուր հազար դրամանոց օճառի ամաններ, միլիոն արժեցող զուգարանակոնքեր եւ այլն, որը, բարեբախտաբար պաշտոնանկությունից հետո վերցվեց Խաչատրյանից։ Հասկանալի է, որ Հայաստանի ամենաունևոր մարդկանցից մեկը այս ահռելի հարստությունը կուտակել է բացառապես պետական միջոցների յուրացման և վարչական լծակների կամայական գործադրման արդյունքում եւ հիմա էլ ինքնակամ չէ, որ առաջնագծի խնդիրներով է զբաղված, դա Խաչատրյանի ազատության գինն է, քանզի նորմալ երկրներում նման պաշտոնյան կհայտնվեր բոլորովին ուրիշ վայրում։ Սակայն Գագիկ Խաչատրյանի «հայտնությունը» առավել հետաքրքրական է քաղաքական առումով։ 2018-ի իշխանության համար մղվող պատերազմում կողմերը կարծես թե հավաքագրում են սեփական թիմը, մի կողմից Սամվել Կարապետյան-Կարեն Կարապետյան զույգը, մյուս կողմից Սերժ Սարգսյանն է իր շուրջ հավաքում իր բանակի երբեմնի «քաջ» զինվորներին։ Օրերս Հովիկ Աբրահամյանի հայտնությունը նշանավորվեց իշխանության հասցեին մեղմ գնահատականներով, հիմա Գագիկ Խաչատրյանը, այնինչ նրանց հեռանալուց հետո տեսանելի էր նեղացածների հոծ բանակ։ Սերժ Սարգսյանը, ըստ էության, հստակ երաշխիքներով նորից խաղի մեջ է ներքաշում՝ պատրաստելով նրանց վերադարձը։ Անի Սահակյան

դիտվել է 92 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am