Ցուցարարի արարքը վերաորակելու հիմքեր դատախազությունը չի տեսնում. ՀՔԱՎ

2016 թվականի հուլիսի 19-ին Երևան քաղաքի Մ. Խորենացի փողոցին հարող տարածքում ՀՀ Ոստիկանության աշխատակիցների նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով բռնություն կիրառելու՝ վերջիններիս ուղղությամբ քարեր և այլ առարկաներ նետելու մեղադրանքով կալանավորված Հրաչյա Բոյաջյանի գործողություններին ոչ ճիշտ և անհիմն իրավական գնահատական տալու մասին վերջինիս պաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը բազմիցս բարձրաձայնել է: Պաշտպանը հանդես է եկել դրա վերաբերյալ միջնորդություններով՝ հիմնավորելով այն հանգամանքը, որ Հրաչյա Բոյաջյանի և մյուս ցուցարարների գործողությունները չեն առնչվել ոստիկանների՝ ծառայողական պարտականությունների կատարմանը, ավելին՝ ոստիկաններն իրենք են իրենց վարքով հրահրել քաղաքացիներին՝ իրենց ամրակցված զենքերով ստեղծելով վախի մթնոլորտ և հայհոյանքներ հնչեցնելով նրանց հասցեին: Նկատենք, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասը պարտադիր է համարում իշխանության ներկայացուցչի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված գործողությունների առկայությունը: Ինչը ենթադրում է, որ տվյալ դեպքում հոդվածը կիրառելի չէ, առավել ևս, որ ցուցարարների բողոքն ուղղված է եղել միայն «Սասնա Ծռեր» խմբավորման կողմից ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո գնդի հարակից թաղամասերում գազամատակարարումը, ջրամատակարարումը, էլեկտրաէներգիայի մատակարարումը և երթուղային տրանսպորտի աշխատանքի անհիման դադարեցման դեմ, և նրանց գործողությունների արդյունքում որևէ անձի կյանքին կամ առողջությանը վնաս հասցնելու վերաբերյալ գործի քննության ողջ ընթացքում որևէ ապացույց չի ներկայացվել: Ինչ վերաբերում է «մեղադրանք» հասկացությանը՝ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի իմաստով, ապա Օրենսգիրքը մեղադրանք է համարում որոշակի անձի կողմից քրեական օրենսգրքով չթույլատրված կոնկրետ արարքի կատարման հիմնավորումը, սակայն տվյալ դեպքում Հրաչյա Բոյաջյանին վերագրված մեղադրանքը առհասարակ չի ներկայացնում  կոնկրետ արարք կատարելը կամ չկատարելը։ Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am