Օսմանյան Թուրքիայում հայերի ոչնչացման արշավը չի հաղթանակել. Գլեյդիս Բերեջիկլյան

Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողության ընթացքում ունեցած ելույթի ժամանակ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեյդիս Բերեջիկլյանն ընդգծել է ցեղասպանության զոհերի մասին հիշողության պահպանման կարևորությունը: «Եկել ենք հիշատակելու 1.5 միլիոն զոհերին, զոհեր, ովքեր անպատկերացնելի տառապանքներ են կրել ուղղակի հայ լինելու համար: 2015թ-ին սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը զոհերին սրբադասեցին: Էջմիածնից ուղերձը տարածվեց ողջ աշխարհով մեկ, այդ թվում հասնելով Սիդնեյ` խորհրդանշելով, որ ցեղասպանության զոհերը երբեք չեն մոռացվի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշել է Բերեջիկլյանը: Նա նաև շնորհակալություն է հայտնել իր ավստրալացի խորհրդարանական գործընկերներին, ում աջակցություն ը հայ համայնքը շատ բարձր է գնահատում: «Մենք պետք է հպարտ լինենք մեր արմատներով: Մենք այսօր շնորհակալություն ենք հայտնում նաև մեր ծնողներին, տատիկներին ու պապիկներին, ովքեր կարողացել են նոր կյանք կառուցել նման տառապանքներից: Նրանք ի վիճակի եղան վերակառուցել հայ ժողովրդի կյանքը երկրագնդի բոլոր կողմերում»,- ընդգծել է Գլեյդիս Բերեջիկլյանը: Նրա խոսքով` բոլոր հայ ընտանիքները խիզախություն ու դիմադրողականություն են ցուցաբերել այս ողջ ընթացքում: «Մենք նրանց պարտական ենք, ինչպես նաև պարտական ենք ողջ մարդկությանը, որպեսզի կարողանանք կանխարգելել ու նոր 1915 թվականներ տեղի չունենան: Օսմանյան Թուրքիայում հայերի ոչնչացման արշավը չի հաղթանակել: Մենք այսօր այստեղ կանգնած ենք որպես այդ ցեղասպանության արդյունք, սակայն որպես ուժի օրինակ»,- ամփոփել է Բերեջիկլյանը:

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am