«Հայ լինելն ինձ համար հաղթանակ է». Ալեքսիս Օհանյան. auroraprize.com

«Forbes»-ը նրան համարում է «համացանցի կառավարիչ», երկու տարի անընդմեջ նրան ընդգրկել է «30 Under 30» ցանկում՝ որպես տեխնոլոգիական աշխարհի կարեւոր ներկայացուցիչ, իսկ 2013 թվականին ամերիկյան «Wired» ամսագիրը նրան անվանել է «նորարարության չեմպիոն»: Նա «System of a Down» խմբի երկրպագու է եւ կարծում է, որ SOAD-ի լավագույն համերգն այս տարվա ապրիլի 23-ի երեւանյան համերգն էր: «Ես Բրուքլինում եմ ծնվել, բայց կարող էի ծնվել Երեւանում կամ Արեւմտյան Հայաստանում ինչ-որ մի տեղ: Ես ուզում եմ իմ գիտելիքներով օգնել որքան հնարավոր է շատ մարդկանց եւ հատկապես իմ հայրենակիցներին՝ հայ երիտասարդներին»,- ասում է Ալեքսիսը: Աշխարհի 100 լավագույն կայքերից մեկի՝ Reddit.com-ի համահիմնադիր 32-ամյա Ալեքսիս Օհանյանն այն ստեղծել է տասը տարի առաջ: Reddit-ը նորությունների հարթակ է, օգտատերերն ավելացնում են լուրեր, մյուսներն էլ կարող են քվեարկել դրանց օգտին՝ սահմանելով նորության դիրքն ու կարեւորությունը լրահոսում: Ալեքսիսն աշխատել է նաեւ այլ նախագծերի վրա. 2010թ.-ին օգնել է գործարկել ճամփորդությունների որոնման hipmunk.com կայքը, ապա նույն տարում ստեղծել «Das Kapital Capital» ընկերությունը, որն զբաղվում է ստարտափերի ֆինանսավորմամբ ու խորհրդատվությամբ: Ալեքսիսը նաեւ հիմնադրել է զվարճանքի իրերի վաճառքի համար նախատեսված Breadpig.com կայքը (2008թ.), որի հիմնական շահույթն ուղղվել է բարեգործության: Ալեքսիսն իրեն հաջողակ է համարում, քանի որ ստացել է կրթություն, որն իրեն օգնել է դառնալ ուղղակի ինքնուս. «Այս ոլորտի պարգեւներից է այն, որ այստեղից ստացվող գիտելիքը հիմնականում հասանելի է բոլորին եւ անվճար է: Ես որոշեցի, որ կարող եմ իմանալ ամեն ինչ, եւ դա, թերեւս, ամենամեծ ներդրումն էր ինձ համար»: 2013թ. լույս է տեսել նրա «Առանց նրանց թույլտվության» գիրքը՝ սկսնակ գործարարների համար, որոնք հավատում են համացանցի՝ որպես զվարճանքի, եկամուտ ստանալու եւ մարդկանց օգտակար լինելու միջոցի ապագային: Ալեքսիսը` Հայաստանում

Ալեքսիս Օհանյանն առաջին անգամ Հայաստան է այցելել «Kiva» ոչ առեւտրային միկրովարկավորման ընկերության շրջանակներում: «Ես միշտ ուզում էի կապ հաստատել հայրենիքի հետ, բայց այդ հնարավորությունը վերջապես ստացա 2010թ., երբ որոշեցի թողնել Reddit-ն ու 4 ամիս Հայաստանում կամավորություն անել Kiva-ի հետ»,- ասում է Ալեքսիսը: Ալեքսիսն առաջինն էր, որ Հայաստանում մի քանի համախոհների հետ կազմակերպեց «TEDx Yerevan» կոնֆերանսը, որտեղ հեղինակավոր մարդիկ տարածում են գաղափարներ, որոնք կարող են փոխել ու ավելի լավը դարձնել աշխարհը:
Տեսանյութը՝ Ալեքսիս Օհանյանի խոսքը 2010թ. «TEDx Yerevan» կոնֆերանսին «Իմ առաջին այցից առաջ հայրս երբեք չէր եղել Հայաստանում, ուստի ես գրեթե ոչ մի պատկերացում չունեի Հայաստանի մասին, բացառությամբ, գուցե, հայկական խոհանոցի: Իմ բազում հայ ընկերները, որոնք այցելել էին Հայաստան, վերադառնալով՝ ասել էին, որ ուղեւորությունը փոխեց իրենց կյանքը: Երբ ես առաջին անգամ տեսա Արարատը,  անմիջապես լուսանկարեցի այն եւ ուղարկեցի հորս: Ես գիտեմ, որ այդ պատկերն արդեն կլիշե է դարձել, եւ, այնուամենայնիվ, իրականում այն շատ է ոգեշնչում»,- նշում է Ալեքսիսը: Ամբողջությամբ՝ այստեղ.

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am