Մոնտեվիդեոյում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է կազմակերպվել

Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում Հայոց ցեղասպանության 102­-րդ տարելիցին նվիրված ապրիլի 21­-ին հիշատակի մեծ միջոցառում է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է  Prensa Armenia-­ն, հիշատակի արարողության մասնակիցները հավաքվել են Անկախության հրապարակում և քայլել գլխավոր ծառուղով: Արարողությունը կազմակերպվել է «Ուրուգվայի երիտասարդ հայեր» կազմակերպության կողմից: Երթի ավարտին ներկաների անունից հանդես է եկել Միքայել Դեմիրճյանը, ով շնորհակալություն է հայտնել Ուրուգվային հայկական կողմին ցուցաբերած աջակցության համար: «Տարեցտարի մեր քայլերն ավելի միավորված են այս երթում, որտեղ հիշատակում ենք 1,5 միլիոն հայերին, ովքեր ոչնչացվեցին ավելի քան մեկ դար առաջ: Սակայն նախ և առաջ սա բողոք է ընդդեմ մի պետության, որը ոչ միայն սիստեմատիկորեն հերքում է իր պատասխանատվությունը 20­-րդ դարի առաջին ցեղասպանության գործում, այլև հետապնդում է այսօր իր իսկ սեփական ժողովրդին: Օրեցօր ակտիվիստները, լրագրողները և Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության ընդդիմադիրները հետապնդվում են, բանտարկվում և շատերը ստիպված են լինում աքսորվել միայն նրա համար, որ չունեն այլախոհության համար սեփական իրավունքների երաշխիքները»,­-նշել է նա` ընդգծելով, որ այսօր իրենք պահանջում են ոչ միայն արդարություն և ճանաչում, այլև բարոյական, տարածքային և նյութական փոխհատուցում` որպես ճշմարտության, հիշողության և արդարության բաղկացուցիչ մաս: Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ են սպասվում նաև ապրիլի 24­ին Արգենտինայի Կորդովա և Բուենոս Այրես քաղաքներում, ինչպես նաև ապրիլի 26­-ին Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում:

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am