Սիրիային ուղղված ԱՄՆ-ի հրթիռակոծումն ուրախացրել է «Կովկասի արևմտամետ սրտերին». Կրեմլը պետք է զգույշ լինի
Սիրիային ուղղված ԱՄՆ-ի հրթիռակոծումն ուրախացրել է «Կովկասի արևմտամետ սրտերին», որտեղ հարվածները դիտարկվել են որպես նշան առ այն, որ Թրամփի նոր վարչակազմը պատրաստ է կոշտ ձևով գործել ընդդեմ Ռուսաստանի։ Այս մասին eurasianet.org-ում գրում է Ջոշուա Կուչերան՝ ներկայացնելով բանախոսների տեսակետներ։ «Կարծում եմ, այն, ինչ տեղի ունեցավ ապրիլի 7-ին Սիրիայում՝ Tomahawk հրթիռների արձակումը, փոխեց իրավիճակը շատ դրամատիկ կերպով: Կրեմլն այժմ պետք է շատ ավելի զգույշ լինի: Մենք տեսանք, թե որքան վախեցած էին ռուսները հարվածներից հետո»,-ասել է Նոդար Խարշիլաձեն՝ Վրաստանի Ռազմավարական վերլուծությունների կենտրոնի հիմնադիրը, ով նախկինում եղել է պաշտպանության և ներքին գործերի փոխնախարար։
