1965-ի ապրիլի 24-ին Երևանում առաջին անգամ նշվում է Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը

1965 թվականի ապրիլի 24-ին Երևանում տեղի են ունենում մասսայական ցույցեր: Սա ԽՍՀՄ-ում նմանատիպ առաջին ընդվզումն էր: Նպատակը Հայոց ցեղասպանության 50-ամյակն էր: Ապրիլի 24-ի առավոտյան Լենինի հրապարակում (ներկայիս Հանրապետության հրապարակը) մի քանի տասնյակ հազար երիտասարդ հավաքվեց, ու սկսվեց իշխանությունների կողմից չթույլատրված ցույցը: Մտավորականության ներկայացուցիչները դիմեցին հավաքվածներին՝ փորձելով համոզել, որ ցրվեն, բայց ապարդյուն: Միլիցիան փորձեց ցրել ցույցը, պահանջեց, որ հավաքվածները հեռանան, բայց բազմահազարանոց ամբոխը նստեց ասֆալտին՝ ի նշան օրինապահ մարմինների հանդեպ անտարբերության: Հետո ցուցարարները, հայրենասիրական կոչեր անելով, երթ սկսեցին քաղաքի փողոցներում: Իշխանությունները, տեսնելով, որ նրանք բռնության կամ անկարգության չեն դիմել, որոշեցին սպասել: Ցուցարարները շարժվեցին Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն՝ ծաղկեպսակ դնելու Կոմիտաս վարդապետի շիրմին: Կեսօրին շուրջ հարյուր հազարի հասնող բազմությունը դուրս եկավ հրապարակից, շարժվեց Երևանի գլխավոր պողոտաներով, ապա կրկին վերադարձավ Լենինի հրապարակ, որը ողողված էր «Մեր հողերը, մեր հողերը» գրությունը կրող մեծատառ պաստառներով: Հետո ամբոխը շարժվում է Օպերա, որտեղ պաշտոնական ժողով պետք է տեղի ունենար՝ նվիրված Ցեղասպանությանը նվիրված միջոցառումների հարցին: Ամբոխի մեջից մեկը քար նետեց զբոսասրահի ուղղությամբ ու ջարդեց ապակիները ՝ մի քանի հոգու վիրավորելով: Ամբոխի ճնշումն ուժեղանում էր: Ոստիկանությունը պոմպերով սառը ջուրը բաց թողեց ցուցարարների վրա, բայց էլի ապարդյուն: Ոգևորված երիտասարդները վերջիվերջո կարողացան ներս խուժել՝ բղավելով «Հողերը մե՛րն են, մե՛րը»: Դեպքերից չորս օր հետո Հայաստանի կոմկուսի կենտկոմի նախագահությունը փաստաթուղթ ընդունեց «Երևան քաղաքում 1965 թվականի ապրիլի 24-ին տեղի ունեցած անկարգությունների մասին»: Խորհրդային իշխանությունները թույլատրեցին, որ Մայր Աթոռը Ապրիլի 24-ին Սուրբ պատարագ մատուցի և հոգեհանգստյան պաշտոն կատարի ի հիշատակ Մեծ եղեռնի 50-րդ տարելիցի: 1967 թվականիի նոյեմբերի 29-ին (Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման 47-րդ տարեդարձի օրը), Երևանում Ծիծեռնակաբերդի բարձունքի վրա տեղի ունեցավ ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի հանդիսավոր բացումը: newsline.am

դիտվել է 579 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am