Պետք է հարյուր երեխան գերեզման մտնեին, նոր հասկանայի՞ք, որ պետք է աշխատել

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովը՝ նվիրված ռազմակրթական ոլորտի հիմնախնդիրներին: Համաժողովը կազմակերպել են ՀՀ պաշտպանության նախարարությունն ու ՀՀ կրթության և գիտության նախարարությունը: Համաժողովի մեկնարկին ելույթ ունեցան ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Վերջինս համաժողովի ընթացքում ունեցած ելույթի ժամանակ ընդգծել է, որ հայրենասիրական դաստիարակությունն ամրապնդելու համար քաղաքացու մեջ առաջին հերթին պետք է ամրապնդել երկրի տիրոջ զգացումը: Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով ազգ-բանակ կոնցեպտին կարեւորեց այն․ «Պիտի ամեն ինչ անել, որպեսզի երկրի զինվորը, պաշտպանը խրախուսված լինի, պետությունը ինչ հնարավորություն ունի, պիտի օգտագործի»։ Ազգ-բանակ կոնցեպտի իրագործման միջոցները դեռեւս մշուշոտ են, հայտնի է միայն քաղաքացիներից գանձվող «1000 դրամների» անվանումը ստացած նախագծի կիրառումը, մեր զրուցակցին հարցրեցինք՝ այդ ճանապարհով հնարավո՞ր է կյանքի կոչել կարեւոր ծրագիրը, Խաչատրյանը պատասխանեց, որ ինքը դեմ չէ այդ նախագծին եւ պատրաստ է ավելին վճարելու, միայն թե այդ գումարները նպատակային ծախսվեն, խնդիրն այն է, որ հանրության շրջանում խորը կասկածներ կան՝«այդ գումարների ո՞ր մասն է հասնում բանակին»։ Ավելին, նա կարծում է, որ եթե պաշտպանության նախարարությանը հատկացվող միջոցները չփոշիացվեն, ապա հնարավոր կլինի առանց որեւէ նախագծի ու հանգանակության էլ կյանքի կոչել ազգ-բանակ կոնցեպտը։ «Եթե պաշտպանության նախարարությունը նպատակային օգտագործեր ունեցած միջոցները, խոսքն անցյալի մասին է, որովհետեւ նախարար է փոխվել, որոշակի բան է փոխվում եւ այսօրվա համար վաղ է ասելը՝ չեղավ կամ եղավ։ Անցյալի հետ կապված մենք տեսել ենք պաշտոնը չարաշահած, պաշտպանության նախարարության բյուջեն յուրացրած բարձր կոչումով զինվորականներ, որոնց պատժվելն այդպես էլ չտեսանք։ Այս պարագայում ինձ մտահոգում է, որովհետեւ եթե բանակի բյուջեն ինչ-որ գեներալ յուրացրել է, իմիջիայլոց, հենց այդ պատճառով էլ մեր բանակը այն տեխնիկան, սարքավորումները չուներ, հենց այդ պատճառով 100 երեխա գերեզման դրվեց, այս երեւույթները շղթակայան են»։ Նման իրավիճակում Սամվել Կարապետյանն ասում է, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի քաղաքական հայտը զարմանալի էր ու անամոթություն: «Ես զարմանում էի պաշտպանության նախկին նախարարի երեսի վրա, գետինը մտնելու փոխարեն երես ուներ մարդամեջ դուրս գալու, նույնիսկ ընտրություններին մասնակցելու։ Եւ մեր հասարակության վրա էլ եմ զարմանում, լսում էին, ծափ էին տալիս, պետք է անձամբ ամեն մեկի երեխան գերեզման մտներ, որ հասկանային ի՞նչ է կատարվում» ,- վրդովմունքը չի թաքցնում Կարապետյանը։ Նա հիշում է Սեյրան Օհանյանի հայտարարությունը ապրիլյան պատերազմից երեք ամիս անց այն մասին, որ այդ երեք ամիսներին ինժեներական ավելի շատ աշխատանքներ են արվել, քան անցած 10 տասը տարիների ընթացքում․«Ախր, եթե մի քիչ անհարմար զգար, կթաքցներ գոնե դա, որովհետեւ սա խայտառակություն է, պիտի այդ հարյուր երեխան գերեզման մտնեին, նոր հասկանայիք, որ երկրի պաշտպանության համար պետք է աշխատել»։ Կարապետյանին հարցրեցինք, թե նախարարի փոփոխությունը բավարար է հանրության վստաությունը բարձրացնելու համար, կամ բանակում ապօրինություններ թույլ չտալու համար․«Նոր նախարարից եւ նոր վարչապետից, անկեղծ ասած հույսեր ունեմ, բայց հիմա շուտ է գնահատականներ տալ, ժամանակ է պետք»։ Անի Սահակյան

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am