ՓՄՁ-ների գործունեությունը փլուզման եզրին է. Զ. Փոստանջյան

Երեւանի քաղաքապետի թեկնածու, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը ներկայացնում է ծրագրային դրույթներ. Խոստացվածի համաձայն` ձեզ եմներկայացնում մեր ծրագրայինդրույթները : Քարոզարշավիընթացքում` ապրիլի 22-ինայցելեցինք ՄալաթիաՍեբաստիա վարչական շրջանի գյուղատնտեսական մթերքների շուկա, մսամթերքի շուկա, հարակից խանութներ եւ հագուստի տոնավաճառ: Վիճակը, իհարկե, ցնցող էր: Շուկային բնորոշ եռուզեռ չկար, վաճառվող ապրանքները հիմնականում հայկական չէին: Մենաշնորհների առկայության եւ ապաշնորհ հարկային քաղաքականության հետեւանքով փոքրու միջին ձեռնարկատերերի ծավալած գործունեությունը գտնվում է փլուզման եզրին: Իմքաղաքական գործունեության ընթացքում, մշտապես լինելով մանրածախ առևտրով զբաղվողքաղաքացիների կողքին եւ նրանց իրավունքների պաշտպան, այսուհետ եւս այդ խնդիրըշարունակելու եմ պահել իմ ուշադրության կենտրոնում: Ցանկանում եմ ընդգծել, որ որպես քաղաքապետ` բացառապես խրախուսելու եմ հայրենականարտադրանքի ստեղծումը եւ վաճառքը, ինչը կնպաստի թուրքական ապրանքների վաճառքիսահմանափակմանը հայկական շուկաներում: Այս մոտեցումը հնարավորություն կընձեռի ոչմիայն նպաստել հայկական ապրանքների վաճառքին, այլեւ կդառնա նոր աշխատատեղերիստեղծման միջոց: Հրամայական է, որպեսզի հայկական շուկաները եւ առեւտրի կենտրոններըլցվեն հայկական առեւտրին` դարերից ի վեր փոխանցված կոլորիտով, ինչն այսօր, ըստ էության,վերացած է: Առեւտրի եւ սպասարկման հիմնական խնդիրները մեր ծրագրային դրույթների անքակտելի մասնեն կազմում: ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՈԼՈՐՏ Երեւան քաղաքում գործում են առեւտրի 8532 օբյեկտներ, հանրային սննդի` 1472, եւ կենցաղայինծառայություններ մատուցող 2842 օբյեկտներ: Առեւտրի շրջանառության 52.3%-ն իրականացվում է խոշոր, մնացած 47.7%-ը՝ փոքր ու միջինբիզնեսի կողմից: Առեւտրի ոլորտը կարիք ունի օրենսդրական փոփոխության: Փոքր ու միջինբիզնեսի տեսակարար կշռի բարձրացումը տնտեսության մեջ, եւ մասնավորապես` առեւտրի եւծառայությունների ոլորտում, հրատապ անհրաժեշտություն է: Այսօր Հայաստանի տնտեսությանմիայն 27%-ն է գտնվում փոքր ու միջին բիզնեսի ձեռքում։ Եվրոպական Միության երկրներում այսթիվը կազմում է 70%, Հայաստանում փոքր ու միջին բիզնեսում զբաղված է աշխատողների 24.7%-ը, իսկ Եվրոպական Միության երկրներում` 74%-ը: Առեւտրի եւ սպասարկման ոլորտի հիմնական խնդիրներն են. • առեւտրի եւ ծառայությունների ոլորտում օրենքով տրված լիազորությունների շրջանակներում համակարգված եւ արդյունավետ հսկողության իրականացում, • հասարակական զուգարանների բացակայություն, • առեւտրի եւ ծառայությունների ոլորտի օրենսդրական դաշտի վերանայում, • սուպերմարկետների գործունեության կանոնակարգում, •սուպերմարկետների ցանցային կետերի ստեղծման նորմատիվների սահմանում, • սուպերմարկետների` որոշակի վայրերում տեղադրման լրացուցիչ պահանջների սահմանում,

  • սուպերմարկետների համար նորմատիվների առաջադրում (ապրանքների ու ծառայությունների տեսականուքանակի հաստատման, աշխատանքի ժամերի սահմանափակման, ավտոմեքենաների կայանման հրապարակներիմակերեսի եւ այլնի վերաբերյալ): • գյուղատնտեսական շուկաների եւ առեւտրի տաղավարների սանիտարական պայմանների բացակայություն:

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am