Ոգեկոչման երեկո Մոսկվայում` Պետդումայի պատգամավորների մասնակցությամբ

«Դիալոգ» կազմակերպության նախաձեռնությամբ Մոսկվայում, Գրողների տան մեծ դահլիճում տեղի է ունեցել «Հիշում եմ և պահանջում» ոգեկոչման երեկոն, որը նվիրված է եղել Հայոց ցեղասպանության 102–րդ տարելիցին: Միջոցառումը իրականացվել է Մոսկվայի հայ երիտասարդության ընկերակցության և «Հայաստանի գաղտնիքները» միջազգային երաժշտական ծրագրի հետ համագործակցությամբ, տըեղեկացնում է կազմակերպությունը: «Դիալոգ» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը նշել է, որ այն հանդիսանում է ռուսաստանյան հասարակայնության յուրօրինակ զորակցությունը Հայաստանի և Ռուսաստանի միջազգային այն ջանքերին, որոնք ուղղված են ցեղասպանության ճանաչմանը և դատապարտմանը, ինչպես նաև դրա հետագա կանխարգելմանը: ՀՀ դեսպանության խոսքն է փոխանցել դեսպանորդ Վարդան Հակոբյանը: Նա կարևորել է հատկապես այն, որ երեկոն կազմակերպվել է ռուսաստանյան քաղաքական ուժերի մասնակցությամբ: Ըստ դիվանագետի, եթե ժամանակին հարկ եղած կերպով դատապարտվեր Հայոց ցեղասպանությունը, ապա չէին կրկնվի հետագա նման ողբերգությունները, ներկայումս Մերձավոր Արևելքում չէր մոլեգնի նոր ցեղասպանությունների վտանգը: ՌԴ Պետական Դումայի կրթության և գիտության կոմիտեի փոխնախագահ, ԼԴՊՌ խմբակցության ներկայացուցիչ Բորիս Չեռնիշովը կանգ է առել հայ և ռուս ժողովուրդների համատեղ անցած ուղու վրա, նշելով, որ ներկա մարտահրավերները նույնպես հնարավոր է հաղթահարել միասնական ուժերով: Ռուսաստանը պետք է էլ ավելի նպաստի Հայաստանի անվտանգության ապահովմանը, համոզված է ռուս խորհրդարանականը: Երեկոյի կազմակերպիչներին և մասնակիցներին ուղերձ էր հղել ՌԴ Պետական Դումայի «Սպրավեդլիվայա Ռոսսիյա» խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը, որը հրապարակվել է խմբակցության ղեկավարի տեղակալ Օլեգ Նիլովի կողմից: Դրանով պետական Դումայի խմբակցություններից մեկը հավաստել է, որ հետևողական է լինելու Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման հարցում:  

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am