Ինչ-որ մեկին դուր չի գալիս տարածաշրջանի անդորրությունը. Վ. Չախալյան

Ջավախահայ քաղաքական գործիչ, « Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք քաղաքական շարժման առաջնորդ Վահագն Չախալյանը մտահոգություն է հայտնել անցած գիշեր Ախալխալաքում կատարված դեպքի առնչությամբ։Փորձել են այրել Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանի երկու ավտոմեքենաները, որոնք կանգնեցված են եղել պատգամավորի սեփական տան դիմաց: Ուրիշի գույքը միտումնավոր այրելը  հանցավոր և մտահոգիչ արարք է, կրկնակի մտահոգիչ է, և մտորելու տեղիք է տալիս, երբ այդ ուրիշը քաղաքական գործիչ է, իսկ երբ այդ ուրիշն ազգային փոքրամասնությամբ համախումբ բնակեցված տարածքից՝ ներկայացուցիչ է պետության ազգային ժողովում, այս քայլը և հանցավոր և մտահոգիչ և մտորելու տեղիք տվող արարքից զատ, անհանգստացնող և իր մեջ սադրանքի  բաղադրիչներ պարունակող  սպառնալիք է: Սպառնալիք մեզ բոլորիս համար, մարտահրավեր տարածաշրջանի կայունությամբ մտահոգ յուրաքանչյուր քաղաքացու համար…                                                                                                                             Գրեթե պարզ է, ինչ- որ մեկին դուր չի գալիս մեր տարածաշրջանի անդորրությունն ու խաղաղությունը և ինչ- որ մեկը ջանում է խաթարել այն… Գիտակցելով այս ամենը , անհրաժեշտություն է զգացվում, որպեսզի

  1. Պատկան մարմինները գործեն ավելի վճռական, լինեն ավելի օպերատիվ  և ժամ առաջ բացահայտեն  իրական հանցավորներին, քանզի այս քայլը ոչ մի դեպքում հնարավոր չէ, դիտարկել կենցաղային հողի վրա, ուրիշի գույքը փչացնել ցանկանալու դեպք: Սա ավելի շատ նման է սադրանքի , սադրանք ուղղված Վրաստան պետության դեմ, սադրանք՝ որը գուցե և նպատակ է հետապնդում մեր  տարածաշրջանը ապակայունացնելու:
  2. Մեր համաքաղաքացիները լինեն համբերատար և զգույշ, ցուցաբերեն առավելագույն զգոնություն, չտրվելով որևիցե  սադրանքի:
Մի բան պարզ է և հստակ , որ մեր տարածաշրջանի կայունությունը, և օր օրի կարգավորվող և ամրապնդվող հայ-վրացական հարաբերությունները, որոշ ուժերի դուր չեն գալիս… Այսօր թուրքական ներթափանցման պայմաններում, տարածաշրջանի ապակայունացումը մեծագույն վտանգ է , անընդունելի է ու դատապարտելի:

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am