Հայերը Սպիտակ տան առջև մոմավառություն են անցկացրել

Ամերիկայի ձայն Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում նախագահ Դոնալդ Թրամպի նստավայրի՝ Սպիտակ տան առջեւ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը շաբաթ երեկոյան մոմավառություն էր կազմակերպել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Մենք այսօր այստեղ ենք, որպեսզի մեր հարգանքի տուրքը մատուցենք մեր նախնիներին, այն հզոր մարդկանց, ովքեր գնացին բոլոր զրկանքների, մեր վերապրումն ապահովելու համար», – նշում է մոմավառության մասնակից Ռուբեն Սահակյանը։ Նրա խոսքով, մոմավառության նպատակն է նաեւ հիշեցնել Ամերիկային նրա ավանդական արժեքները․ «Հենց Ամերիկան ավելի քան 2 միլիարդ դոլար հանգանակեց 1915-1923-ին ցեղասպանություն վերապրած հայերին, հույներին եւ ասորիներին փրկելու համար, հենց Ամերիկան է ճանաչել Հայոց ցեղասպանությունը 1951-ին, 1975-ին, 1981-ին եւ 1985-ին»: Հիշեցնենք, Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես իր հայտարարությամբ ճանաչած Միացյալ Նահանգների նախագահն էր Ռոնալդ Ռեյգանը։ Չգրված ավանդույթի համաձայն ԱՄՆ-ի նախագահը յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին պաշտոնական հայտարարությամբ է հանդես գալիս, որը նվիրված է Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրության տարածքում հայերի զանգվածային կոտորածներին․Միացյալ Նահանգների 44-րդ նախագահ Բարաք Օբաման իր հայտարարություններում կոտորածներն անվանել էր Մեծ եղեռն եւ նույնիսկ հիշատակել «ցեղասպանություն» եզրը ստեղծող՝ լեհ իրավագետ Ռաֆայել Լեմկինին։ Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքով, նախագահ Թրամպի առջեւ պարզ ընտրություն է․ «Մենք այստեղ ենք, որպեսզի նախագահ Թրամփին ասենք, որ նա ընտրություն ունի ապրիլի 24-ին բարձրացնելու Ամերիկայի ձայնը եւ կանգնելու արդարության կողքին կամ կոծկելու այն Թուրքիայի ճնշման տակ»։ Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, պնդելով, թե կոտորածները եղել են Առաջին աշխարհամարտի այլ ոչ թե ծրագրավորված պետական գործողությունների արդյունք։ Սպիտակ տան առջեւ մոմավառությունը սակայն Հայոց ցեղասպանության հիշատակի մի փոքր մասն է, նշում է Սարգիս Քահանա Ագթավուգյանը․ «Վաշինգտոնի հայ համայնքը ապրիլ ամսվա մեկ օր գալի է հավաքվում Սպիտակ տան առջեւ՝ հիշեցնելու համար նախագահին, որ մենք ցեղասպանություն ենք վերապռել եւ այդ ցեղասպանությունը, հակառակ նրան, որ նախկինում ամերիկյան նախագահները ընդունել են ցեղասպանությունը, սակայն վերջին մի քանի նախագահները անտեսում են այս իրականությունը»:

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am