Ֆրանսիայի նախագահի թեքնածուներն ու իրենց ծրագրերը

Ապրիլի 23-ին Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու են 11 թեկնածուներ,որոնցից սակայն,ընտրողների աջակցության հույս կարող են ունենալ միայն 6-ը։ Էմանուել Մակրոն.Օլանդի «անշնորհակալ» նախարարը Ֆրանսուա Օլանդի վարչակազմում էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը ընտրություններում հանդես է գալիս որպես ձախ թևի ներկայացուցիչ,սակայն իրեն նա համարում է և՛ ձախակողմյան,և՛ աջակողմյան։Նախագահի հետ հարաբերությունները կասեցրած այս քաղաքական գործիչը,այնուամենայնիվ,նրա քաղաքական գիծը չխախտելու կողմանկիցն է։Ֆրանսիայի թարմացումը պետք է լինի կադրերի փոփոխության արդյունք.նա չի ցանկանում իր ապագա կառավարությունում տեսնել ներկայիս նախարարներից և ոչ մեկին։ Մարին Լը Պեն.«ներգաղթին դեմ» թեքնածուն «Ազգային ճակատ» գերաջակողմյան թեքնածուն ունի  այնքան աջակցություն,որքան Մակրոնը ՝քվեների 20-25 տոկոսը։Նրա ծրագիրը Մակրոնի ծրագրի լրիվ հակառակն է։Իր ծրագրերի մեջ մտնում են և՛ Ռուսաստանի հետ հարաբերությունների ապասառեցումը,և՛ Ֆրանսիայում ռադիկալ իսլամի դեմ պայքարը,և՛ երկիրը Եվրամիությունից դուրս հանելը։Նրա տնտեսական ծրագիրը նման է ձախակողմյանների ծրագրին.նա հակդրվում է բյուջետային քաղաքականությանը կոչ է անում իջեցնել թոշակառության տարիքը։ Ֆրասնուա Ֆիյոն Աջակողմյան կուսակցությունների այս թեկնածուն պայքարում է ազգայնականների քվեն ստանալու համար։Նա Լը Պենի նման կոչ է անում վերջ տալ ռադիկալ իմամների քարոզչությանն ու «հաղթել իսլամական տոտալիտարիզմը»։Աջակողմյանների և գերաջակողմյանների տարաձայնությունները հիմնականում վերաբերում են տնտեսությանը.Ֆիյոնը կողմ է բյուջետային քաղաքականությանը։Մակրոնը կոչ է անում իջեցնել ծախսերը 60 միլիարդ եվրոյով,իսկ Ֆիյոնի ծրագրում այդ թիվը հասնում է 100 միլիարդ եվրոյի։ Ժան Լյուկ Մելանշոն.Ֆրանսիայի կոմունիստների վերջին հույսը Ծայրահեղ ձախակողմյանների այս ներկայացուցիչը գրեթե ամեն ինչում հակադրվում է Ֆիյոնին։Նա առաջարկում է ավելի շատ ծախսել և քիչ խնայել։Նրա ՝իշխանության գալու դեպքում նվազագույն աշխատավարձը կբարձրանա,իսկ աշխատողները կստանան հավելյալ մեկ շաբաթ արձակուրդ։Նրա և Լը Պենի հայացքները միջազգային խնդիրներում չեն տարբերվում։Ծայրահեղ ձախակողմյանն ու ծայրահեղ աջակողմյանը կողմ են Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը,ՆԱՏՕ-ից հեռանալուն ու Վաշինգտոնին սիրիական պատերազմում չաջակցելուն։ Բենուա Ամոն.Կրեմլի սկզբունքային հակառակորդը Ծրագրային ձախակողմյանների թեքնածու սոցիալիստ Բենուա Ամոնը գլխավոր պարտվածն է այս քարոզարշավում.նրա վարկանիշը մոտ 9 տոկոս է։Նա Մելանշոնի շատ ծրագրերի կողմանիցն է և խոսք է տվել ամուր ինտեգրում ապահովել Եվրամիության հետ։Սակայն փորձելով գրավել Մելանշոնի աջակիցներին ՝Ամոնը քննադատում է արտաքին քաղաքականության նրա ծրագիրը ՝Սիրիական պատերազմին նրա վերաբերմունքն ու Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը։ Նիկոլա Դյուպոն-Էնյան Նա «Զարթնի՛ր,Ֆրանսիա՛» շարժման ներկայացուցիչ է։Նա քննադատում է ծրագրային աջակողմյաններին իրենց խոստումները չկատարելու համար։Նա կողմ է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը և հանդես է գալիս որպես Ֆրանսու Ֆիյոնի և Մարին Լը Պենի «ոսկե միջին»։Նրան աջակցում են իրենց երկու առաջնորդներից հիասթափված աջակողմյանները ՝ընտրողների մոտ 4 տոկոսը։

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am