«Արյուն է հետ տվել, ուշաթափվել է». Շվեդիայում մահացած հայ երիտասարդի մահվան եզրակացությունը պատրաստ է

«Իրավունքն» այսօր Շվեդիայում ոստիկանների անգործության հետեւանքով  մահացած Դավիթ Բարսեղյանի փաստաբան Մարկ Սաֆարյանից տեղեկացավ, որ Դավիթ Բարսեղյանի  մահվան դատաբժշկական եզրակացությունը պատրաստ է:  «Մինչ  մահվան պատճառը գրելը, եզրակացության մեջ  կարդում ենք այն տեղեկատվությունը, որը  ստացել են ոստիկաններից: Դավիթ Բարսեղյանը  ձերբակալման ժամանակ  եղել է գունաթափ, սառած, կծկված վիճակում:  Ոստիկաններից ջուր է խնդրել: Ոստիկանները Դավիթ Բարսեղյանի պահվածքն  ընկալել  են  ձերբակալման պատճառով հոգեպես  ընկճված:  Դուրս են հանել Դավիթին ոստիկանական մեքենայից եւ նստեցրել նստարանին: Այդ ընթացքում Բարսեղյանն ընկել է, միզել: Բայց երբ   ոստիկանները գոռացել են  նրա վրա, նա նորից  ուղիղ նստել է: ԱյնուհետեւԴավիթին տարել են ոստիկանություն:  Ոստիկանական շենք  մտնելիս Դավիթ Բարսեղյանն ի վիճակի չի եղել ինքնուրույն քայլել: Դավիթի թեւերը մտած` ոստիկանները նրան խուց են մտցրել:  Ոստիկանները Դավիթի պահվածքն ընկալել են պասիվ դիմադրություն, որպես սիմուլյանտություն: Ոստիկանության խցում Դավիթ Բարսեղյանին պառկեցրել են կողքի` գլուխը դեպի հատակը, որպեսզի չխեղդվի: Մինչ այդ Դավիթ Բարսեղյանն այնքան է  հետ տվել, անգամ արյուն է փսխել, որ  չի կարողացել ինքնուրույն  պառկել: Եղել է  ուշաթափված: Այս ամենը եղել է Շվեդիայի ժամանակով փետրվարի 5-ին  22: 18 րոպե: Իսկ մեկ ժամ անց` 23:11-ին, Դավիթին մահացած են  գտել: Դավիթի բերանում հայտնաբերել են ստամոքսահյութի  շատ մեծ ծավալ»,- մանրամասնեց փաստաբանը: Եզրակացության  մեջ Մարկ Սաֆարյանի տեղեկացմամբ, գրել են, որ Դավիթ Բարսեղյանի մարմնի վրա  արտաքին միջամտության հետք չկա. «Դավիթ Բարսեղյանի ուղեղում  պատահական արնահոսություն է եղել: Բայց մահվան անմիջական պատճառը եղել է  ստամոքսահյութը շնչելը: Դավիթ Բարսեղյանի օրգանիզմում  չեն հայտնաբերել  դեղեր, թրմանյութ, խմիչք»: Մարկ Սաֆարյանի խոսքով`  դատաբժշկական եզրակացությունը հաստատում է վկաների խոսքերը: «Մենք գիտեինք, որ այսպես էլ  եղել է: Եթե մարդն այդ վիճակում է, պետք է անմիջապես հիվանդանոց տանեին: Այն, ինչ գրված է եզրակացության մեջ, Դավիթ Բարսեղյանի իրավունքների խախտում է, անմարկդային վերաբերմունք:  Մենք հիմա սպասում ենք դեպքի տեսագրություններին, քրեական գործի ավարտին: Դրանից հետո կավարտվի գործի նախաքննությունը եւ պարզ կլինի` քրեական գործ հարուցվո՞ւմ է, թե՞ ոչ»,- եզրափակեց  փաստաբանը:

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am