Ի վերջո, պետք է կարողանալ եւ հասնել նրան, որ Իրանի հետ սեղանի շուրջ նստենք

«168 ժամ» թթերը գրում է. «Սա շատ իրատեսական ծրագիր է։ Ցանկացած պրոյեկտ իրատեսական է, երբ դրանում հստակ շահեր կան, Իրանի եւ Հայաստանի համար Եվրոպա դուրս գալու շահն ակնհայտ է, շահը կա ու կա, դրա կողքին մնում է, որ նաեւ կամք դրսեւորվի ոչ միայն՝ Եվրոպայի, այլեւ՝ Եվրասիական տնտեսական շուկա դուրս գալու ուղղությամբ»,- «168 ժամ» թերթի թղթակից հետ զրույցում այս մասին է ասել Թեհրանի «Արաքս» շաբաթաթերթի խմբագիր, իրանահայ վերլուծաբան Մովսես Քեշիշյանը՝ անդրադառնալով Պարսից ծոցը Սեւ ծովին կապող միջանցքի իրատեսականության հարցին։ Քեշիշյանը նշել է, որ այս եւ ռազմավարական նշանակություն ունեցող այլ հարցերում ՀՀ իշխանություններն անկախ ներքին եւ արտաքին քաղաքականություն պետք է վարեն։ Ըստ նրա՝ այս հարցում կա ռուսական ազդեցություն։ «Պարզ է, որ Ռուսաստանը գերտերություն է, իր շահերն ու ազդեցությունն ունի տարածաշրջանում, հատկապես՝ հաշվի առնելով այն տնտեսական մենաշնորհները, որոնք ունի Հայաստանում։ Այստեղ Հայաստանի քաղաքականությունն է կարեւոր, պետք է գոնե միջին հասկացողության անկախություն ձեւավորվի Հայաստանում, որից Հայաստանը ե՛ւ կհզորանա, ե՛ւ ավելի կհարգվի ոչ միայն՝ ռուսի, ամերիկացու, իրանցու կողմից։ Ի վերջո, պետք է կարողանալ եւ հասնել նրան, որ Իրանի հետ սեղանի շուրջ նստենք՝ առանց Ռուսաստանի, առանց ռուսական քաղաքականությունն առաջ մղելու, եւ մասնավորապես՝ պետք է դա անել Պարսից ծոցը Սեւ ծովին կապող ծրագրի հարցում։ Դա դրական կլինի ինչպես՝ հայ-իրանական, այնպես էլ՝ հայ-ռուսական հարաբերությունների համար»,- նման տեսակետ է հայտնել Մովսես Քեշիշյանը։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am