«Խավիարային դիվանագիտությունն» ու կաշառված ԵԽԽՎ-ն. հերթական սկանդալը

Մարդու իրավունքներով զբաղվող Եվրոպայի ամենահին կառույցներից մեկը` Եվրոպայի խորհուրդը, առաջիկա շաբաթվա ընթացքում լայնամասշտաբ հետաքննություն կսկսի` կապված քվեարկության արդյունքների կեղծման մեղադրանքների հետ, որը կառույցի հեղինակությունը դնում է կասկածի տակ: Այս մասին գրում է The Guardian բրիտանական պարբերականը` ներկայացնելով նոր մանրամասներ ադրբեջանական զեղծարարությունների վերաբերյալ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում բարձրաստիճան երկու պաշտոնյաներ The Guardian-ին հայտնել են, որ ԵԽԽՎ անդամներին Ադրբեջանի օգտին քվեարկելու համար կաշառք է առաջարկվել: Ադրբեջանի նախկին դեսպան Արիֆ Մամադովը, որը դարձել է այլախոհ, հայտնել է, որ նավթային պաշարներով հարուստ երկրի պատվիրակությունը Եվրոպայի խորհրդում ունեցել է 30 միլիոն եվրո` ԵԽ ինստիտուտներում, այդ թվում և ԵԽԽՎ-ում լոբբինգի համար ծախսելու նպատակով: «Ադրբեջանի պատվիրակության կազմում բոլորը լսել էին այդ թիվը, թեպետ այն երբեք գրի չէր առնվել: Ասվում էր, որ այս գումարը նախատեսված է պատվիրակությունների անդամներին և առհասարակ ԵԽԽՎ-ին կաշառելու նպատակով»,- ասել է նա The Guardian-ին: Շվեդիայի պատվիրակության անդամ և նախկին արդարադատության նախարար Թոբիաս Բիլլսթրոմը հայտնել է, որ «շատ հավաստի անդամներ» իրեն ասել են, որ իրենց կաշառք է առաջարկվել քվեարկության դիմաց: Բրիտանական լրատվամիջոցը նշում է, որ «խավիարային դիվանագիտության» մասին պնդումները տարիներով պտտվել են ԵԽԽՎ-ի շուրջ, որտեղ Ադրբեջանը մեղադրվում էր ցանկալի քվեների դիմաց գումարի և թանկարժեք նվերների փոխանակման մեջ: Պնդումներն առաջին անգամ ի հայտ են եկել 2012-ին «Եվրոպական կայունության նախաձեռնություն» հետազոտական ինստիտուտի կողմից պատրաստված զեկույցի միջոցով, սակայն աղմուկ բարձրացավ այն բանից հետո, երբ իտալական դատախազությունը սկսեց հետաքննություն իրականացնել իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեի նկատմամբ: Վերջինս մեղադրվում է Ադրբեջանի 2.39 մլն եվրո կաշառք վերցնելու մեջ` փոխարենն աջակցելու այդ երկրի կառավարությանը ԵԽ-ում: Նրա դեմ դատական գործ է հարուցվել փողերի լվացման գործով: Թեպետ ԵԽ անդամների մեկ հինգերորդը հունվարին գործը շտապ հետաքննելու կոչ արեց, սակայն ԵԽԽՎ ղեկավարները մարտին կայացած վերջին հանդիպման ժամանակ ձախողեցին որոշման ընդունումը: The Guardian-ը նշում է, որ հատկապես մեծ ճնշում է գործադրվում ԵԽԽՎ նախագահ, իսպանացի գործիչ Պեդրո Ագրամունտի վրա, որպեսզի այս ամսվա վերջում ապահովվի անհրաժեշտ հետաքննությունը: Քննադատները նշում են, որ Ադրբեջանն օգտագործում է ԵԽԽՎ-ն նախագահ Իլհամ Ալիևի կառավարման լեգիտիմությունը ապահովելու նպատակով: 2013-ին գերմանացի խորհրդարանական Քրիստոֆեր Շտրասերի կողմից Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ հայտնի զեկույցը, որում արձանագրված էր Ադրբեջանի դատական համակարգը Ալիևի քննադատներին լռեցնելու համար օգտագործելու փաստը, քվեարկության ժամանակ տապալվեց 125 կողմ, 79 դեմ և 20 չեզոք ձայներով: Քվեարկության բացասական ելքում առանցքային դերակատարում է ունեցել Վոլոնտեն, ով Ադրբեջանում իշխող ընտանիքի հետ կապ ունեցող ընկերության կողմից գումար է ստացել դրա դիմաց: Շտրասերը նշել է, որ իմացել է Ադրբեջանի կողմից գումար առաջարկելու մասին, սակայն չի ունեցել քվեները գնելու վերաբերյալ որևէ ապացույց: Նա ընդգծել է, որ ցանկանում է հետաքննությունը տեսնել որպես վստահելիության կետ: «Եթե կա կասկած, որ այս կառույցի ներսում կարող է կաշառակերություն լինել և այդ կասկածն անտեսվում է, ապա դա կարող է լինել Եվրոպայի խորհրդի վերջը»,- նշել է նա: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը կոչ է արել Ագրամունտին անձամբ ապահովել «անկախ արտաքին հետաքննական մարմին առանց հետագա ձգձգումների»: Ահա, ադրբեջանական կաշառակերության մասին հերթական խայտառակ տեղեկությունները միջազգային մամուլի էջերում: Սա արդեն որերորդ դեպքն է, երբ Ադրբեջանի կողմից եվրոպացի պատգամավորներին «գնելու» վերաբերյալ փաստեր են հրապարակվում: Այժմ էլ The Guardian բրիտանական պարբերականում: Հետաքրքրականն այն է, որ Եվրոպան Ալիևի հարցում էլ մտրակի ու բլիթի քաղաքականություն է վարում, և հարկ եղած պահին` արտահոսք են կազմակերպում ադրբեջանական «խավիարային դիվանագիտության» կոնկրետ դրվագների մասին: Թամար Բագրատունի

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am