Լուրջ խմորումներ` Հայաստանի սահմաններին մոտ

Ռուսաստանն ու Թուրքիան չնայած այն բանին, որ հարաբերությունները տնտեսապես բարելավելու խիստ ցանկություն ունեն, այնուամենայնիվ, Սիրիայի հարցում տարաձայնությունները պահպանվում են: Ինչպես հայտնի է, Էրդողանը ևս, ինչպես ԱՄՆ-ի նոր վարչակազմը կողմնակից է Ասադի հեռացմանը: Եվ այս մթնոլորտում ռուս-թուրքական հարաբերությունները կարող են ամեն պահի կարող են կրկին սրվել` սիրիական ճգնաժամի համատեքստում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Թայիփ էրդողանը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են մոտ ժամանակներում հնարավոր հանդիպման մասին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը. «Մոտակա ժամանակներում հնարավոր հանդիպման մասին քննարկվել է վերջերս տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ»: Ի դեպ, մեկ ուշագրավ տեղեկություն ևս. Սանկտ Պետերբուրգի մետրոյում կատարված ահաբեկչության ֆինանսավորումը իրականացվել է Թուրքիայից՝ միջազգային ահաբեկչական խմբավորման անդամների կողմից: Այդ մասին հետաքննության 10-րդ կասկածյալի՝ Աքրամ Ազիմովի ձերբակալության դատավճիռը հայտարարելու ժամանակ ասել է Մոսկվայի Բասմանյան դատարանի դատավոր Ելենա Լենսկայան: «Համաձայն գործի տվյալների՝ Աքրամ Ազիմովը Թուրքիայում անձամբ է ֆինանսական միջոցներ ստացել ահաբեկչության իրականացման համար: Նույն ինքը վերահսկել է կեղծ փաստաթղթերի ձևակերպումը հանցագործ խմբի անդամների և սահմաններն անխոչընդոտ անցնելու նրանց հնարավորության համար»,- ասել է դատավորը: Մյուս կողմից Միացյալ Նահանգներն եմ Թուրքիային, որպես տարածաշրջանի ռազմավարական գործընկեր` պահում տեսադաշտում, թեև Վաշինգտոն-Անկարա հարաբերություններում էլ ամեն ինչ հարթ չէ... Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համատեղ հանդիպում կունենան մայիսի 16-ից 17-ը Վաշինգտոնում, թուրքական A News տեղեկատվական կազմակերպությանը հայտնել է հենց Էրդողանը: Երկու նախագահները կքննարկեն Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ պայքարին վերաբերող հարցեր: Էրդողանը խիստ դժգոհ լինելով ԱՄՆ-ի նախորդ վարչակազմից` իհարկե ձգտում է Թրամփից ստանալ այն, ինչ չհաջողվեց Օբամայի օրոք, խոսքը վերաբերվում է թե՛ Գյուլենի արտահանձնմանը, թե՛ Սիրիայի քրդերին չաջակցելու հարցում ԱՄՆ-ից համաձայնություն ստանալուն: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման խաբել է Անկարային և աջակցել սիրիացի քրդերի Ժողովրդավարական միություն կուսակցությանը (PYD)՝ չնայած առկա պայմանավորվածություններին: Էրդողանը պատասխանել է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքի այն հարցին՝ արդյոք ԱՄՆ-ի վարչակազմը պատրաստ է հրաժարվել քրդական կուսակցությանը զենք մատակարարելուց: «Թրամփի հետ անձնական հանդիպման ժամանակ մենք կքննարկենք այդ հարցը, և ես փաստաթղթեր կներկայացնեմ: ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև PKK-ի դեմ պայքարելու համաձայնագիր կա, այն գործել է նաև Օբամայի նախագահության օրոք: Սակայն, ցավոք սրտի, նա խաբեց Թուրքիային… հույս ունեմ ԱՄՆ-ի նոր վարչակազմի դիրքորոշումն այլ կլինի»,-ասել է Էրդողանը: Միաժամանակ ԱՄՆ-ի ուշադրությունը նաև Իրանի ուղղությամբ է: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնիի հետ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Թեհրանը չի հետևում Իրանի միջուկային ծրագրի հարցով համաձայնագրին: «Դա սարսափելի համաձայնագիր էր, այն չպետք է ստորագրվեր և չպետք է դրա շուրջ այնպիսի բանակցություններ ընթանային, ինչպիսիք եղել են»,-ասել է Թրամփը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը ուշադիր վերլուծում է համաձայնագիրը և շուտով հայտարարություն կանի այդ կապակցությամբ: Իր հերթին Է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ասել է, թե Իրանի սադրիչ գործողությունները սպառնում են ԱՄՆ-ին, տարածաշրջանին ու ամբողջ աշխարհին: «Իրանն աշխարհի առաջատարն է ահաբեկչությունը հովանավորելու ասպարեզում: Նա պատասխանատու է բազմաթիվ հակամարտությունների և այնպիսի երկրներում ԱՄՆ-ի շահերի խափանման համար, ինչպիսիք են Սիրիան, Եմենը և Լիբանանը, ինչպես նաև Իսրայելի վրա գրոհների շարունակվող աջակցության համար», ասել է Թիլերսոնը: ԱՄՆ-ի պետքարտուղարի խոսքով՝ «Իրանն ունի նույն այն ճանապարհն անցնելու ներուժը, ինչ և Հյուսիսային Կորեան, և աշխարհն ստիպված կլինի գործ ունենալ դրա հետ»: Մետաքսյա Շալունց

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am