Սա մարտահրավեր է հասարակության եւ իշխանության համար

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ապրիլի 20-ին իր ղեկավարած գերատեսչության նախաձեռնությամբ իրականացվող «Ազգ-բանակ» խորագրով համաժողովում հանրային քննարկման համար առաջ է քաշել երկու նախագիծ. մեկը՝ ժամկետային զինծառայության, մյուսը՝ բուհերի տարկետման և բարձրագույն կրթությամբ երիտասարդների միջոցով սպայակազմի համալրման վերաբերյալ: Նախագծերից մեկը կոչվում է «Պատիվ ունեմ», երկրորդը՝ Ես եմ: Ազգ-բանակ կոնցեպտը ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի համոզմամբ իրականանանալի  է: Տիկին Ալավերդյանը խորությամբ չի ծանոթացել ներկայացված ծրագրերին, սակայն մամուլից հպանցիկ տեղեկանալով է նման կարծիք հայտնում: Այդուհանդերձ հանրային ստվար զանգվածներ իշխանությունների նկատմամբ ունեցած անվստահության պատճառով, ինչպես նաեւ բանակում կոռումպացված ու անպատիժ մնացած գեներալների գոյության պայմաններում թերահավատորեն են մոտենում ազգ-բանակ կոնցեպտին: Լարիսա Ալավերդյանը ընդունելով այդ ամենը հիշեցնում է նաեւ ապրիլյան պատերազմը.<<Ես ասել եմ ու պիտի կրկնեմ՝ ապրիլի 2-ին ժողովուրդը կարողացավ քննությունը բարձր մակարդակով հանձնել, իսկ իշխանությունը՝ ոչ: Դա ժողովրդի իրական դեմքի դրսեւորումն էր: Նույնը այստեղ է, եթե ժողովուրդը վստահություն ունենա իշխանության հանդեպ, ապա նման ծրագրերը ավելի մեծ մարտահրավեր են իշխանությունների հանդեպ>>: Տիկին Ալավերդյանը մանրամասնեց,որ  ներկայացված երկու ծրագրերի հանդեպ ժողովրդն, անկասկած, հետաքրքրություն է ցուցաբերելու, հետեւաբար գնդակը լինելու է իշխանության դաշտում ու այդ առումով է, որ սեփական նախաձեռնությունը լինելու է մարտահրավեր իրենց դեմ.<Երկրորդը քաղաքացիական հասրակության մասին պետք է ասեմ, որ մարտահրավեր է նաեւ իր համար, կամ մենք նոր որակ ենք ձեռք բերում եւ ցանկացած իշխանությանը պարտադրում այնպիսի քայլեր, որոնք համապատասխանում են հասարակական եւ քաղաքական պահանջներին, այսինքն կարողանան լուծել ձեւավորված խնդիրները>>: Հիշեցնենք, որ այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովը՝ նվիրված ռազմակրթական ոլորտի հիմնախնդիրներին: Համաժողովը կազմակերպել են ՀՀ պաշտպանության նախարարությունն ու ՀՀ կրթության և գիտության նախարարությունը: Համաժողովի մեկնարկին ելույթ ունեցան ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Վերջինս համաժողովի ընթացքում ունեցած ելույթի ժամանակ ընդգծել է, որ հայրենասիրական դաստիարակությունն ամրապնդելու համար քաղաքացու մեջ առաջին հերթին պետք է ամրապնդել երկրի տիրոջ զգացումը: Անի Սահակյան

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am