Խուսափել տհաճ անակնկալներից

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Սուխում` արժանացավ պաշտոնական Թբիլիսիի կոշտ քննադատությանը: Սակայն այս այցը առանձնացավ մի թեմայի շուրջ քննարկմամբ, որն առնչվում էր Հայաստանին... Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Սուխում որակել է որպես Վրաստանի ինքնիշխանության խախտում: Վրաստանի ԱԳ փոխնախարար Դավիդ Ջալագանիան իր հերթին լրագրողներին հայտնել է, որ Լավրովի այցը խախտում է միջազգային սկզբունքները և օրենքները: «Սա Վրաստանի ինքնիշխանության դեմ ոտնձգության հերթական փորձն է»,-ասել է նա: Իսկ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ Թբիլիսին Ռուսաստանին կառուցողական երկխոսության կոչ է անում և պատրաստակամություն է հայտնում դիվանագիտական տարածությունում քննարկել ցանկացած հարց: Մարգվելաշվիլին նշել է, որ խիստ անհանգստացած է ռուսական կողմի գործողությունների կապակցությամբ: Նրա խոսքով՝ Վրաստանի կառավարությունը վարում է ռազմավարական համբերության քաղաքականություն, իսկ Թբիլիսիի կառուցողական քայլերն ուղղված են իրավիճակի կայունացմանը. «ՌԴ-ն դրան պատասխանում է Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություններով, որոնք ավելի են սրում գոյություն ունեցող վիճակը»: Իսկ ահա Մոսկվայի հայտարարություններն, պաշտոնական Թբիլիսիին, վստահաբար, ավելի նյարդայնացնող էին: Աբխազիայի անվտանգությունն ամենահուսալի կերպով երաշխավորված է Ռուսաստանի հետ հարաբերություններով, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Աբխազիայի ղեկավար Ռաուլ Խաջիմբայի հետ հանդիպմանը: «Եթե խոսենք ՀԱՊԿ մասին, իհարկե, մենք կողջունենք Աբխազիայի համագործակցությունն այդ կառույցի հետ»,-ասել է Լավրովը՝ հիշեցնելով, որ ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ դառնալու համար անհրաժեշտ է անդամ երկրների կոնսենսուս: Լավրովը նաև նշել է, որ Ռուսաստանը հույս ունի օպերատիվ կերպով Աբխազիայի հետ կնքել երկակի քաղաքացիության մասին պայմանագիր: Նախարարի խոսքով՝ դա թույլ կտա, որպեսզի հանրապետության քաղաքացիներն ավելի հեշտ ստանան ՌԴ քաղաքացիություն: Լավրովը նաև հիշեցրել է, որ Աբխազիայի քաղաքացիների ճնշող մեծամասնությունն արդեն իսկ ունի ՌԴ քաղաքացիություն: Այնուհետև Լավրովը հանդես է եկել ուշագրավ մեկ այլ հայտարարությամբ: Նա ասել է, թե Մոսկվան խնդիր չի տեսնում Աբխազիայով ռուսական բեռների տարանցիկ փոխադրումները վերականգնելու համար: Աբխազիայի ղեկավար Ռաուլ Խաջիմբայի հետ հանդիպումից հետո, մամուլի ասուլիսում, պատասխանելով աբխազական երկաթուղին վերաբացելու, դեպի Հայաստան և Վրաստան տարանցումը վերականգնելու հնարավորության հարցին, Լավրովն ասել է, թե հանդիպմանը այդ հարցը շոշափվել է: «Ռուսական կողմը որևէ խնդիր չի տեսնում տարանցումը վերականգնելու համար: Դրա համար նույնիսկ իրավական հիմք կա: Այն կարող է հենվել Ռուսաստանի և Առևտրի համաշխարհային կազմակերպության միջև 2011-ին ձեռք բերված համաձայնությունների վրա», - ասել է Լավրովը։ Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը նաև հավելել է. «Մենք գիտենք, որ մեր հայաստանցի գործընկերները հետաքրքրված են, որ տարանցումը վերականգնվի: Այսօր Աբխազիայի նախագահն ասաց, որ դրա դեմ առարկություն չունի: Հարցն արդեն մեզանից չի կախված, այլ այն երկրներից, որտեղ տարանցումը կարող է հասնել»։ Խաջիմբան, իր հերթին, հայտարարել է, որ Աբխազիան պատրաստ է Ռուսաստանից Հայաստան բեռների փոխադրմանը և շահագրգռված է դրանում, քանի որ այդ տարանցիկ փոխադրումները հավելյալ միջոցներ կբերեն աբխազական բյուջե։ «Մենք ինքնիշխան, ճանաչված պետություն ենք, և այդ հարցերը պետք է կարգավորել քաղաքակիրթ ճանապարհով։ Եթե վրացական կողմը պատրաստ լինի, ես չեմ կասկածում, որ հարցը կլուծվի, և Աբխազիան դրանից միայն կշահի», - ասել է Աբխազիայի նախագահը։ Փաստացի, Լավրովը հստակ հասկացրել է, որ Մոսկվան դեմ չէ, որ բացվի տարանցիկ հաղորդակցությունը Աբխազիայով դեպի Հայաստան, և որևէ առարկություն չունեն, որ բեռների փոխադրումը Հայաստանի և Աբխազիայի միջև վերականգնվի: Ավելին` այդ հաղորդակցության վերականգնման համար, Լավրովի խոսքով, կա անհրաժեշտ իրավական հիմք։ Մասնավորապես, խոսքն այն պայմանավորվածությունների մասին է, որ ձեռք էին բերվել Ռուսաստանի և Առևտրի համաշխարհային կազմակերպության միջև 2011-ին։ Հայաստան-Վրաստան հարաբերությունները կենսական նշանակության են, և դրանց դեմ որևէ քայլ` կվնասի Հայաստանին ուղղակիորեն: Հաշվի առնելով Թբիլիսիի կոշտ դիրքորոշումը Ռուսաստանի կողմից տարվող քաղաքականության նկատմամբ Աբխազիայում, պաշտոնական Երևանը, պետք է գիտակցի, թե ինչ ծանրության խնդրի տակ կարող է հայտնվել: Երևան-Թբիլիսի հարաբերությունները` անկախ Ռուսաստանի պլաններից, ավելի թանկ են ու արժեքավոր, և Հայաստանի իշխանությունները պետք է ձգտեն գտնել այնպիսի լուծումներ, որպեսզի պաշտոնական Երևանի դիրքորոշումը ոչ մի կերպ չանդրադառնա Հայաստան-Վրաստան բարեկամական հարաբերություններին` ռուս-աբխազական հարաբերությունների կոնտեքստում: Մետաքսյա Շալունց

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am