Ինձ ասել են՝ Նիկոլ խելքին չընկնես, տանիքներին չթռվռաս.Ա.Բախշյան

Հյուսիսային պողոտայում «Ելք» դաշինքի-ի կողմից կազմակերպած «Նեմրա» ռոք խմբի բացօթյա համերգը շատ լուրջ ուղերձ է պարունակում իր մեջ, հայտնում է դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը։ «Ուղերձն այն է, որ «Ելք»-ը, բարձր ամբիցիաներ ունեցող երիտասարդներով, շատ լավ գիտի՝ ինչով է ուրախանում և հետաքրքրվում երիտասարդությունը։ Այս ուղերձն, իմ կարծիքով, հետևյալ միտքն է պարունակում, որ մենք գալիս ենք Երևանի իշխանությունը վերցնելու, մեծերի հոգսերը թեթևացնելու և երիտասարդների ուրախությունը բազմապատկելու համար», - նշեց Ա.Բախշյանը։ Մինչ համերգը «Ելք» դաշինքի ավագանու թեկնածու Անահիտ Բախշյանը հանրահավաքում  ունեցած իր ելույթը  սկսեց Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն անունով Ճայը» պատմությունը հիշեցնելով, որը պատմում էր երամին հակառակ թռչող ճայի մասին։ «Երամն ասում էր՝ անիմաստ ես թռչում, դու չես կարող հեռուներում ուտելիք գտնել,դու սովից կմեռնես: Ինքն ասում էր, չէ, ես կթռչեմ, հակառակ ձեր երամի, և ինքը ապացուցեց, որ կարող է թռչել ավելի հեռու և գտնել ուտելիք այն վայրերում, որտեղ իր երամի անդամները չեն կարող գտնել»,-ասաց Անահիտ Բախշյանն ու ավելացրեց, որ իր հետևում կանգնած թիմի յուրաքանչյուր երիտասարդ մի «Ջոնաթան Լիվինսգստոն ճայ է», որով ինքը հպարտանում է: Նրանք երամին հակառակ են գնում, ինչն այն աստիճան ոգևորող է Անահիտ Բախշյանի համար, որ ինքն էլ ուզում երիտասարդանալ ու թռչել. «Ինձ անգամ զգուշացրել են, որ խելքդ գլուխդ հավաքի, Նիկոլի խելքին չընկնես, տանիքների վրա չթռվռաս, ես էլ ասել եմ՝ շատ լավ էլ թռվռալու եմ, չեմ ընկնելու»:

 

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am