Սամվել Նիկոյան. «Էլ հիմա ինչո՞ւ են զարմանում մեր տոկոսների վրա ու այս հանգամանքները հաշվի չեն առնում»

«Իրատեսը» զրուցել է ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանի հետ։ – Եթե ճնշումներ չլինեն, ընտրակաշառք չբաժանվի, վարչական ռեսուրսը չկիրառվի, ինչպե՞ս է ՀՀԿ-ն ընտրվելու, այն էլ՝ բարձր տոկոսով։ – Ընտրվելու է, ու դա ունի իր բացատրությունը։ Նախ, ամեն ինչ պետք է գնահատել համեմատության մեջ։ Հանրությունն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով դժգոհ է իշխանություններից։ Ասեք, ո՞րն է այն քաղաքական ուժը, որին հանրությունը կարող է վստահել։ Երբ այս հարցը տալիս ես, բոլորը լռում են։ Մենք քարոզարշավի ժամանակ ժողովրդին առաջարկում էինք. «Մատնանշեք մեկին, որ մեզնից լավ կարող է ապահովել երկրի անվտանգությունը»։ Իսկ անվտանգության քարոզչության բաղադրիչը կրում էր հանրապետության նախագահը։ Թեկնածուներից ո՞վ կարող էր ապահովել մեր անվտանգությունը նրանից լավ։ Բոլորն էլ հասկանում էին, որ հանրապետության նախագահն է ամենափորձառուն, ունի բոլոր անհրաժեշտ կապերը, գիտելիքները, հմտությունները, ծանոթ է բանակցությունների ողջ գործընթացին և պաշտպանության կառուցվածքին։ Այս պահին որևէ մեկն օբյեկտիվորեն չի կարող փոխարինել նրան։ Սա էր պատճառը, որ նման հարցադրում անելով հասկանում էինք, որ դա տեղ է հասնում։ Հանրությանն ընկալելի էին դառնում մեր «մեսիջները», որովհետև մեզ համար թիվ մեկ խնդիրն անվտանգությունն է։ Սրա վրա էլ գիտակցաբար շեշտը դնում էինք։ Հաջորդ կարևոր հանգամանքը՝ մեր առավելությունը մյուսների հանդեպ, ասում էինք. «Մեր վարչապետը Կարեն Կարապետյանն է, ցույց տվեք ձեր վարչապետի թեկնածուին, որպեսզի հանրությունը կարողանա համեմատել ու ընտրել»։ Ունե՞ր Կարեն Կարապետյանը մրցակից։ Մեր տնտեսության զարգացումն ու առաջընթացը կապում էինք նրա անձի հետ։ Նա ուներ բարձր վարկանիշ և մրցակցային հարթությունում բոլորից բարձր էր։ Թող իրենց վարչապետի թեկնածուները Կարեն Կարապետյանի հետ, այսպես ասած, «մեջլիս» մտնեին։ Որևիցե մեկը նույն կշռի վարչապետի թեկնածու չուներ։ Այս գործոնները հիմք էին տալիս մեզ ենթադրելու, որ ընտրություններում այսպիսի արդյունք կունենանք։ Ոչ պակաս կարևոր է նաև այն հանգամանքը, որ ՀՀԿ-ն մշտապես ու մանրակրկիտ մասնակցել է ՏԻՄ ընտրություններին։ ՏԻՄ-երի 70 տոկոսը ՀՀԿ-ի ներկայացուցիչներն են։ Նրանք այն մարդիկ են, ովքեր իրենց համայնքում ունեն հեղինակություն, նրանք, ընտրվել են, այսինքն՝ ձայների մեծ մասը նրանք հավաքել են։ Էլ հիմա ինչո՞ւ են զարմանում մեր տոկոսների վրա ու այս հանգամանքները հաշվի չեն առնում։ Ամբողջ աշխարհում համապետական ընտրությունների հիմքը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն են։ Մենք հաղթել ենք ՏԻՄ ընտրություններում, ապա ինչո՞ւ են զարմանում, որ համապետականում ևս հաղթել ենք։ Ես թվարկեցի ընդամենը մի քանի կարևոր գործոններ, առավելություններ, որոնք ապահովեցին մեր հաղթանակը, էլ չեմ խոսում կուսակցության կազմակերպչական հնարավորություններից, կուսակցական պատմությունից, բազմանդամ կուսակցություն լինելուց։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am