«Խորհրդային Միությունը արգելքներ էր դնում եւ խանգարում արվեստի դասավանդմանը»

ԵՊՀ արվեստի բաժինը 20 տարեկան է Օրեր առաջ լրացավ Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի արվեստի բաժնի եւ Հայ արվեստի պատմության եւ տեսության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի 20-ամյակը: Արվեստագիտության դոկտոր, ԵՊՀ պատմության ֆակուլտետի արվեստի բաժնի եւ Հայ արվեստի պատմության եւ տեսության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ Լեւոն Չուգասզյանը «Առավոտի» հետ զրույցում պատմեց, թե ինչ մեծ ջանքեր է գործադրել եւ բազմաթիվ մերժումներից հետո վերջապես ստացել է թույլտվություն՝ ստեղծելու արվեստաբանության բաժինը: «Խորհրդային Միությունը բազմաթիվ արգելքներ էր դնում եւ խանգարում արվեստի դասավանդմանը, վերջապես իմ մեծ ջանքերի շնորհիվ նրանք հասկացան, որ ես ոչ մի վնասակար բան չեմ ցանկանում անել, եւ 1980-ականներից ինձ որոշ դասաժամեր հատկացրեցին. դասավանդում էի Հայ եւ Հին աշխարհի արվեստներ, Հայ արվեստի պատմություն: 1991թ.-ին նշանակվեցի վարչապետի խորհրդական մշակույթի գծով, եւ զեկուցագիր գրեցի, որ թույլ տան հիմնելու արվեստի բաժինը: Երկար ջանքերից հետո՝ 1996- ին ունեցանք առաջին կուրսը եւ 30 շրջանավարտ»,- պատմեց Լեւոն Չուգազսյանը: ԵՊՀ պատմության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Գեղամ Ասատրյանը պատմեց, թե ինչ միջոցառումներ են կազմակերպվել արվեստի բաժնի 20-ամյակի առթիվ: «Ամռանը միտք հղացավ մի մեծամասշտաբ գիտաժողով կազմակերպել՝ նվիրված ամբիոնի 20-ամյակին: Շատ կարեւոր էր ոչ միայն ամբիոնի մասին խոսելը, այլեւ երիտասարդների գիտական միտքը խթանելը: Գիտաժողովը կայացավ եւ այն տեւեց 3 օր, մեծամասշտաբ էր. 30 զեկուցող էր հայտագրվել՝ դասախոսներ, ուսանողներ, ասպիրանտներ: Զեկույցները Հայ Հին եւ միջնադարյան արվեստի պատմության մասին էին, ինչպես նաեւ Նոր եւ Նորագույն արվեստի: Նաեւ նախատեսում ենք արվեստաբանության բաժնի բարձր կուրսերի համար ինտելեկտուալ մրցույթ կազմակերպել»: Արվեստաբանության բաժնի արվեստի հոգեբանություն առարկայի դասախոս Լիլիթ Խաչատրյանը կարծում է, որ մենք այսօր հայ արվեստը աշխարհին ներկայացնելու լուրջ խնդիր ունենք, որը լուծելու ուղղությամբ ամբիոնը մեծ ջանքեր է գործադրում. «Հայ արվեստի պատմության եւ տեսության ամբիոնը, որը գործում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո, այս տարիների ընթացքում հադես է եկել բազմաթիվ միջազգային գիտաժողովներում եւ շարունակելու է հանդես գալ, փորձել ըստ արժանվույն ներկայացնել հայ արվեստի գոհարները համայն աշխարհին, ինչը հատկապես կարեւոր է մեր հարեւանների հետ ունեցած մշակութային վիճահարույց թեմաների տեսանկյունից»: Ըստ ամբիոնի ուսանողների՝ այսօր, երբ աշխարհում գերակշռում են ահաբեկչությունները եւ քաղաքացիական պատերազմները, մենք առավել քան պետք է միահամուռ լինենք եւ կարողանանք մեր հազարամյա, բազմադարյա արվեստը արժեւորել եւ գնահատել: «Առավոտ»

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am