Մոսկվայի տաղավարային բիզնեսին մասնակցել է հայտնի Արթուր Ասատրյանը

Մոսկվայի տաղավարային բիզնեսում մասնակցություն ուներ նաեւ Արթուր Ասատրյանը, նույն ինքը՝ դոն Պիպոն: Այս մասին նշված է առեւտրային տաղավարների քանդման առիթով Մոսկվայի տաղավարային բիզնեսի աշխարհագրության մասին ՌԲԿ-ի հրապարակած հետաքննական հոդվածում: Մետրոյի անցումներում եւ մարդաշատ այլ վայրերում տաղավարները սկսեցին հայտվել 1992 թվականից, Լուժկովի իշխանության գալուց հետո: Տաղավարների ցանցերը քաղաքում սկսեցին զարգանալ, բայց դրանք գրեթե միշտ համընկնում էին վարչական շրջանների սահմանների հետ: «Վայրի կապիտալիզմի ժամանակաշրջանում բիզնեսի գլխավոր ռեսուրսը վարչական ռեսուրսներն ու կապերն էին: Տաղավարների սեփականատերերի եւ վարչական շրջանների ղեկավարների կենսագրությունն ուշադիր ուսումնասիրելու դեպքում, հավանաբար, կարելի է հասկանալ, որ նրանք նախկին համակուրսեցիներ են, միասին հոկեյ են խաղացել եւ այլն»,- նշել է «Transparency International Russia»-ի տնօրեն Ելենա Պանֆիլովան: Մասնավորապես, «1905 թվականի փողոց» կայարանի շուրջ գտնվող տաղավարները պատկանում են «Սոյուզ-Սոնա» ընկերությանը: Այն Մոսկվայի հայ համայնքի խորհրդի անդամ Վարուժան Բադալյանի ընտանիքի սեփականությունն է: Բադալյանի ընտանիքը Մոսկվայում այլ տաղավարներ նույնպես ունի, ինչպես նաեւ չրերով շոկոլադի ֆաբրիկա: Երբ Սոբյանինի ժամանակ տաղավարները սկսեցին աճուրդի հանել, աճուրդները վերածվեցին կեղծարարության: 2011 թվականին Մոսկվայի Հարավային շրջանի պրեֆեկտուրան Բիրյուլեւոյում ծաղկի սրահ բացելու իրավունքի մրցույթ հայտարարեց: Մեկնարկային գնից իրավունքի արժեքը հասավ 7.2 մլն ռուբլու: Բայց մի քանի օր անց հաղթողը հրաժարվեց պայմանագրից, նրա հետ միասին՝ նաեւ մյուս 10 մասնակիցները: Արդյունքում պայմանագիր կնքվեց անհատ ձեռներեց Ռոման Հարությունյանի հետ, որն ընդամենը 232 հազար ռուբլի առաջարկեց: Այս սխեման կրկնվեց նաեւ մյուս աճուրդներում: 2015 թվականի սկզբին Մոսկվայում շուրջ 7 հազար կրպակ կար, դրանցից շուրջ 2 հազարը՝ թերթի եւ տոմսի վաճառքի: «Դանվեստա» ընկերությունը վերջին խոշոր ցանցերից էր, որն ամբողջ Մոսկվայում 142 կրպակ ուներ: Ընկերությունը ստեղծվել է 1990-ականների սկզբին, Դանիայից մարդասիրական օգնության բաշխման հարցում Մոսկվայի քաղաքապետարանին օգնելու համար, իսկ հետագայում դարձավ Danish Crown դանիական ծովամթերքի մատակարար: Ընկերության հիմնադիրներից մեկը Յուրի Ղազարյանն էր, իսկ հիմա «Դանվեստա»-ի միակ սեփականատերը համարվում է գործարար Արթուր Ասատրյանը, ով հայտնի է դոն Պիպո մականվամբ: 2013 թվականին Իտալիայի իշխանությունները նրա նկատմամբ հետախուզում հայտարարեցին: Այս ամենն Ասատրյանին չխանգարեց պահպանել եւ զարգացնել բիզնեսը: Մոսկվայի կենտրոնում ընկերության զբաղեցրած տաղավարները ցանկանում էին աճուրդի հանել, սակայն վերջին պահին որոշումը չեղյալ հայտարարվեց: Քաղաքային առեւտրի բարեփոխումները, որը Սոբյանինը սկսել էր 2011 թվականին, ընկերության չխանգարեցին, ավելին, այն գերակշռող դիրք զբաղեցրեց նոր տիպի տաղավարների մատակարարումների հարցում:

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար է եղել, անչափահաս է վիրավորվել Մայիսի 28-ին Նիկոլը մի բան է ուզում անել․․․ թոզ կփչի ու․ Ռոբերտ Քոչարյան (video) «Ալավերդի» բժշկական կենտրոնի ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել Արտերկրում ուսանող կուրսանտների համար ՊՆ-ն կվարձակալի բնակելի տարածություն. «Փաստ» Քրիստինե Վարդանյանի դիպուկ պատասխանը Ռուբեն Ռուբինյանին (video) Անմխիթար ցուցանիշներ՝ ագրարային համալսարանում. «Հրապարակ» Սպերցյանը վնասվածք է ստացել. Կրասնոդարի գլխավոր մարզիչը մանրամասներ է հայտնել Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Սյունիքից դժգոհ ու հիասթափված են եկել. «Հրապարակ» Քաղծառայողներն էլ են ներգրավվել. «Հրապարակ» Ինչ եղանակ է սպասվում Արմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը մեքենային կապած վարորդին․ նա ձերբակալվել է Էդ մարզպետի հերը Աշոտ Արսենյանն է․ նախորդ իշխանությունների ոտքերի տակ թավալվել է․ Իշխան Սաղաթելյան (video) Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ» Եվրամիությունը պահանջում է, որ Վրաստանը լիովին դադարեցնի Ռուսաստանի հետ տրանսպորտային կապերը Թեկնածուների եկամուտների մասին հայտարարագրերը ներկայացնելու վերջնաժամկետը մայիսի 13-ն է․ ԿԸՀ Միայն արտաքուստ կարող է թվալ, թե հող հանձնելը հասարակության որոշ մասը մոռացել է Իրավունք չունենք Իրանի հետ թշնամանալու․TRIPP-ի ծրագիրը գիտե՞ք՝ ինչպես են գծել․ Քոչարյանը մանրամասնեց (video) Կապիտուլյանտները 24/7 ռեժիմով Ադրբեջանից ու Թուրքիայից «խաղաղություն» են մուրում․ Շարմազանով Հաղթանակ թաղամասում մեքենան կայանելու շուրջ վեճն ավարտվել է դանակահարությամբ #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Նիկոլը Սյունիքը հանձնում է․ ինչի՞ դիմաց․ գնդապետ Վոլոդյա Հովհաննսիսյան (video) «Ռոսատոմ»-ի առաջարկը Հայաստանին ՌԴ-ն Հայաստանին է փոխանցել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումները Թրամփը հայտարարել է, որ Վենսը և Ռուբիոն կարող են իրեն փոխարինել 2028 թվականին Թուրքիայի 3 քաղաքացի կարող է վարակված լինել Հանտավիրուսով 5-ամյա երեխան մանղալին բենզին լցնելու հետևանքով ծանր այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am