«Սրբերն» ու «անբարոները»

Պատգամավոր Արտակ Սարգսյանի հետ կապված ձայնագրության հրապարակումից հետո հրապարակից չի իջնում ՀՀԿ-ական պատգամավոր Արթուր Գեւորգյանը: Անցած խորհրդարանի ոչնչով աչքի չընկած այս պատգամավորը հայտնի է նրանով, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան է, Արտակ Սարգսյանի թիմակից-մրցակիցը, որը պարտվեց ապրիլի 2-ին, հավաքեց ավելի քիչ ձայն քան Սարգսյանն ու Գալուստ Սահակյանի որդին: Պարտությունից հետո նա խորը ընդհատակ էր անցել մինչեւ աղմկահարույց ձայնագրության հրապարակումը, դրանից հետո նա օրումեջ հարցազրույցներ է տալիս, բարոյականության դասեր եւս: Նա չի հանդարտվում՝ մի քանի օր առաջ քար էր նետում Արտակ Սարգսյանի կողմը՝ դատապարտում տեղի ունեցածը, այսօր նա եւ աջ, եւ ձախ է հարվածում, մեղադրում, անբարոյական համարում կաշառք բաժանողներին, որոնք հիմնականում իր թիմակիցներն են եղել, եւ ժողովրդին, որոնք վերցրել են այդ գումարները: «Ինչքան անբարոյական է տալը, այնքան անբարոյական է վերցնելը»,-Ժողովուրդ օրաթերթի հետ զրույցում հայտարարել է նա: Հիշեցմանը, թե ընտրակաշառք բաժանողը հենց իշխանությունն է եղել, Գևորգյանը նշել է. «Ոչ միայն: Եթե վերցնողը կա, տալիս են բոլորը: Գիտեք, խնդիր կա, եթե վերցնողը չլինի, չես կարող գտնել մեկին, զոռով չես կարողանա տանել, կոխել մարդու աչքը, հնարավոր չէ… Մի շարք միջոցները, այս նոր հնարքները բերեցին նրան, որ ավելի լուրջ խնդիրը տեսանք, որ խնդիրը ոչ թե ընտրատարածքում է, ոչ ընտրակեղծարարի մեջ է, լցոնում անողի, այլ եթե դա էլ ենք կանխում, տեսնում ենք հասարակության մոտ խնդիր: Այ, սրա մասին է պետք մտածել, սա ավելի լուրջ ահազանգ էր», - իր պարտությունը փորձում է բացատրել Արթուր Գեւորգյանը, ով իր հերթին զրկված չի եղել ընտրություններին լծակների կիրառումից: Եթե որեւէ թեկնածու ապավինել է ընտրակաշառքին, ապա Աթուր Գեւորգյանի համար աշխատել է ոստիկանության համակարգը: Այդ մասին մամուլի բազմաթիվ հրապարակումներ եղան, որոնց համաձայն  իրենց <<տղան>> պետք է հաղթի ու հաղթանակի համար Դավիթաշեն համայնքում տասնյակ մարդկանց է ժամանակավոր գրանցել, որպեսզի քվեարկեն Արթուր Գեւորգյանի օգտին: Պատահական չէ, որ ապրիլի 2-ի ընտրություններից առաջ ամենաինքնավստահ թեկնածուներից մեկը հենց Արթուր Գեւորգյանն էր, նրա հայտարարությունները արժե հիշել: Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նա հիշում ու հիշեցնում էր Երեւանի պատմության մեջ ամենաշատ ձայն հավաքած թեկնածուի մասին, որը նախորդ ընտրություններին 25 հազար ձայն է հավաքել: Մի հիշեցում եւս, ընտրություններից առաջ ամենաինքնավստահ թեկնածուն Արթուր Գեւորգյանն էր. <<Իմ հեղինակության, մարդկության, մարդկային մոտեցման հաշվին: Ես աշխատել եմ վարչական շրջանի ղեկավար եւ լավ եմ աշխատել>>,- մանրամասնում է պատգամավորը: Մեկ ուրիշ հարցազրույցում էլ վստահեցնում, որ իր ընտրատարածքում երբեք ու ոչ մի անգամ ընտրությունները չեն կեղծվել, անցել են արդար ու թափանցիկ:Այսքանից հետո արդյոք չարժե՞ գեթ մեկ անգամ անկեղծ հարց տալ ու պատասխանել նույնքան անկեղծ՝ ինչու մարդիկ նախընտրեցին կաշառքը, ովքեր այսքան փչացրեցին ընտրական ինստիտուտը, հանրությանը զրկեցին ընտրելու իրավունքից, սեփական քվեով փոփոխություն իրականացնելու համոզմունքից, արժեքների անկումն ու աղքատացումը մարդու մոտ ստեղծում են ձեռքբերովի անօգնականություն, որոշում կայացնելու անընդունակություն, ինչի արդյունքում էլ ունենք , այն ինչ ունենք: Այ, եթե Արթուր Գեւորգյանը կարողանա խոսել այս իրականության ծնող պատճառների մասին, որի հետեւանքներից մեկն էլ, ի դեպ, ինքն ու ՀՀԿ-ականներն են , նոր այն ժամանակ կարելի կլիներ իրեն սրբերի շարքը դասել, մնացածներին՝ անբարոների: Անի Սահակյան

դիտվել է 194 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am