Պայթյունավտանգ իրավիճակ «Առինջ Մոլ»-ում

Այսօր՝ ապրիլի 21-ին, առավոտյան ժամը 08։00-ից «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի ողջ անձնակազմը՝ մոտ 1000 հոգի, ի նշան բողոքի, պատրաստվում է երթով գնալ ՀՀ կառավարության շենքի մոտ։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Առինջ Մոլ»-ի աշխատակիցներն արդարացիորեն բարձրաձայնում են, որ արդեն մի քանի օր է՝ հարկային ծառայության աշխատակիցները մի իսկական «տեռոր» են սկսել առևտրականների դեմ. «դերվիշ բաբայի» նման մտնում են տաղավարներ և մի անկապ աստղաբաշխական թիվ «կրակում»՝ ասելով. «Կմուծես, կաշխատես, չես մուծի, չես աշխատի»։ Ակցիայի մասնակիցները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ արդյո՞ք ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը տեղյակ է հարկայինի աշխատակիցների այցից, մանավանդ, որ Ազգային ժողովի ընտրությունների ընտրապայքարի ժամանակ վարչապետը հայտարարում էր, որ մանր և միջին բիզնեսին չպետք է անհանգստացնել, մինչդեռ ստացվում է, որ վարչապետն ասում է այլ բան, հարկայինն անում է այլ բան։ Կամ էլ, ինչպես հայտնի ֆիլմում է, Զիմզիմովի նման «դիփունքը խափում ին». «Բազմաթիվ ընտանիքներ են գոյատևում, ինչի շնորհիվ առանց չափազանցության կարող ենք պնդել, որ չենք արտագաղթում, իսկ այս դեպքում կարծես թե հարկայինը խրախուսի արտագաղթը. տզրուկի նման արյուններս են ծծում և իրենց թափաններն են լցնում։ Համբերության բաժակն արդեն լցվել է։ Մենք իրենցից ոչինչ չենք պահանջում, այլ ուզում ենք, որպեսզի մանր ու միջին բիզնեսից հեռու մնան, հակառակ դեպքում տաղավարները փակելու ենք ու անժամկետ նստացույց անենք կառավարության առջև»։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մի քանի տոնավաճառներից նույնպես ցանկանում են միանալ «Առինջ Մոլ»-ի աշխատակիցների ակցիային, քանի որ վստահ են, որ հարկայինի տեռորը, եթե հիմա չկանխվեց, ապա «Առինջ Մոլ»-ից հետո հարկայինը գրոհելու է մյուս մոլերի աշխատակիցների վրա։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ժողովուրդն արդեն հավաքվել է կառավարության առջև։ «Առինջ Մոլ»-ի առևտրականներին միանում են նաև «Սուրմալու»-ի, «Փեթակ»-ի և Երևանում գործող այլ խոշոր առևտրի կենտրոնների առևտրականները։

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am