Ճիշտ ուղու վրա եք, բայց խնդրում եմ տեմպերն արագացնել. Կարեն Կարապետյանը՝ Առողջապահության նախարարությունում

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ առողջապահության նախարարություն, ղեկավար կազմի հետ քննարկել գերատեսչության ծրագրերը, բարեփոխումների ընթացքն ու առաջիկա անելիքները: Կառավարության ղեկավարին ներկայացվել են առողջապահության ոլորտի ֆինանսավորման և ֆինանսական վերահսկողության բարելավման ուղղությամբ արված աշխատանքները: Զեկուցվել է, որ ռազմավարական հարցերի շրջանակում իրականացվել է ոլորտի բյուջեի վերլուծություն, կատարվել են հաշվարկներ, թե ինչպիսին պետք է լինի իդեալական բյուջեն, և մշակվել է ֆինանսավորման մեխանիզմների բարելավման ժամանակացույց: Մանրամասներ են ներկայացվել ապահովագրական փաթեթների, այն գործողությունների ու մեխանիզմների վերաբերյալ, որոնք առաջարկվում է փուլ առ փուլ ներդնել: Մասնավորապես, 100 հազար պետական ծառայողի համար մշակվել է ստացիոնար բուժօգնության համապարփակ փաթեթ, որի շրջանակում պետական ծառայողները կկարողանան ընտրել իրենց բուժհաստատությունները, չեն լինի հերթագրումներ, կստանան պատշաճ կարգի ստացիոնար բուժօգնություն: Փաթեթն արդեն ներկայացվել է կառավարության քննարկմանը: Մյուսը 612 հազար անապահով և հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին պատկառելի չափի ստացիոնար հիվանդանոցային բուժօգնության ծառայությունների փաթեթն է, որը նախատեսվում է կառավարություն ներկայացնել այս տարվա հուլիսին: Օպերատիվ հարցերի շրջանակում վերանայվել են պետպատվերի ծառայությունների գները, կատարվել է բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատում: Ներկայացվել են նաև պետական մասնակցությամբ ընկերություններում գործարար ծրագրերի և եռամսյակային հաշվետվողականության, պետպատվեր իրականացնող բժշկական հաստատություններում ֆինանսական հաշվետվողականության համակարգերի և պարտադիր արտաքին աուդիտի իրականացման պահանջի ներդրման ուղղությամբ կատարված վերլուծության արդյունքները: Վարչապետը հետաքրքրվել է, թե ինչպես են բաշխվում պետական պատվերի շրջանակում տրամադրվող միջոցները՝ ինչ մեխանիզմով և հայտանիշներով: Կառավարության ղեկավարը նշել է, որ մարզային այցերի ժամանակ ծանոթացել է պետպատվերի բաշխման գործընթացին, որն արդյունավետ և հասցեական չէ, և ստվերային շրջանառությունը վերացնելու համար անհրաժեշտ է հիմնովին փոխել պետական մոտեցումն այս ոլորտում: «Դուք մշակե՞լ եք հստակ, կոշտ ադմինիստրատիվ ծրագիր՝ պետպատվերով աշխատող բուժհաստատությունների համար, որի նպատակը պետք է լինի հետևյալը. քո կոմերցիոն բաղադրիչը պետք է լինի այսքան, եթե ոչ, մինչև ես գամ հասնեմ իդեալական համակարգին , հաջորդ տարի քո հայտը տալու ժամանակ քեզ նայելու եմ որպես շատ ստվերային կառույց և պետպատվեր չեմ տալու: Եթե ես ձեր փոխարեն լինեի, հաջորդ տարի նրանց համար, ովքեր գալու են պետպատվեր վերցնելու, հայտանիշներով շատ կոշտ կոմերցիոն ծավալը կբարձրացնեի», - ասել է Կարեն Կարապետյանը: Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը զեկուցել է, որ նախատեսվում է այս տարվա հուլիսին պետպատվերի համակարգում բարեփոխումների նախագիծը ներկայացնել կառավարություն, իսկ հոկտեմբերից՝ տալ մեկնարկը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է արագացնել աշխատանքները: Վարչապետն անդրադարձել է նաև մարզային, համայնքային առողջապահական կլինիկաների գործունեությանը՝ նշելով, որ թե´ Երևանում, թե´ մարզերում կլինիկաները պետք է գործեն միասնական առողջապահական քաղաքականության շրջանակում: «Որպես այս ոլորտի փիլիսոփայությունը և քաղաքականությունը որոշող մարմին՝ դուք պետք է ձևակերպեք՝ ինչ պետք է լինի և վերահսկեք: Այստեղ կա դիսբալանս, որը պետք է կարգավորել», - նշել է Կարեն Կարապետյանը: Ի պատասխան Լևոն Ալթունյանը նշել է, որ հարցի լուծումը նախարարությունը տեսնում է նորմատիվների ներդրման մեջ. պետք է նորմավորվի և´ աշխատակիցների, և´ բժիշկների քանակը, և´ բժիշկների զբաղվածությունը, և´ ծառայությունների մատուցումը: Գործընթացը նախատեսվում է ավարտին հասցնել այս տարվա վերջին: Կարևորելով առկա իրավիճակի շտկումը և հավասարակշռված կառավարման ապահովումը՝ կառավարության ղեկավարը նշել է. «Ես ակնկալում եմ, որ շատ արագ՝ դուք որոշեք, թե որն է իրականում պետք, մի քանի կլինիկա փորձեք տալ կառավարման և մեկ-երկու ոչ հայաստանյան, միջազգային օպերատոր բերեք, ուղղակի մշակույթ փոխեք»: Վարչապետին զեկուցվել է նաև առողջապահական համակարգի կառուցվածքային բարեփոխումների և օպտիմալացման ընթացիկ արդյունքների մասին: Նշվել է, որ վերլուծությունն իրականացվել է՝ որպես վերջնական նպատակ ունենալով բուժկենտրոնների, բժիշկների և մահճակալների օպտիմալ քանակի սահմանումը, ինչպես նաև ելնելով բժշկական ծառայության առանձնահատկությունից՝ հասանելիության նորմատիվի և բժշկի զբաղվածության սահմանումը: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ հնարավոր տնտեսման չափը կկազմի մինչև 30 տոկոս: Պատասխանատուները հաշվետվություն են ներկայացրել նաև հիվանդությունների վերահսկման և կանխարգելման, դեղերի և բժշկական ապրանքների ոլորտներում, կենտրոնացված գնումների հարթակի, գործելակարգերի և ուղեցույցների, էլեկտրոնային առողջապահության (E-health) համակարգի ներդրման ուղղությամբ փաստացի իրականացված աշխատանքների, մինչև 2018 թ. նախատեսված աշխատանքների պլանի և առկա խնդիրների, առողջապահական ԾԻԳ-ի ծրագրերի վերաբերյալ: Վարչապետի՝ դեղորայքի շուկայի և էլեկտրոնային առողջապահության համակարգի վերաբերյալ հարցերին ի պատասխան զեկուցվել է, որ դեղերի կենտրոնացված գնումների համակարգի ներդրման արդյունքում որոշ դեղերի գինը նվազել է: Իսկ E-health-ն էլ նախատեսվում է ներդնել 2 փուլով՝ նախ պետպատվեր իրականացնող բուժհաստատություններում, ապա ողջ հանրապետության մասշտաբով լիցենզավորված բոլոր հաստատություններում և դեղատներում: Այս շաբաթվանից արդեն 6 մարզ աշխատանքները կազմակերպում է այս համակարգով, իսկ արդեն ողջ երկրով E-health-ի մեկնարկը նախատեսվում է տալ 2017 թ. հոկտեմբերին: Ընդ որում, 100 հազար պետական ծառայողի և 612 հազար անապահով քաղաքացիների համար մշակված վերոնշյալ ծրագրերը 100 տոկոսով ընթանում են էլեկտրոնային առողջապահության համակարգի գործարկմանը զուգահեռ: Կառավարության ղեկավարը, ամփոփելով խորհրդակցությունը, նշել է, որ առողջապահության նախարարությունը բարեփոխումների ճիշտ ուղիով է ընթանում և հորդորել է արագացնել աշխատանքների տեմպերը:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am