Դպրոցների տնօրենները վախեցա՞ծ են. իսկ ինչո՞ւ Աշոտ Բլեյանը վախեցած չէ

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Անցած խորհրդարանական ընտրությունների մասին ասվել է ամեն ինչ: Որ գլխավոր դերն են խաղացել վարչական լծակները, պետական հիմնարկների տնօրենների եւ մասնավոր ընկերությունների սեփականատերերի ճնշումները եւ, իհարկե, փողը, ինչն, իմ կարծիքով, միանգամայն համապատասխանում է իրականությանը: Որ ՀՀԿ-ն իրեն է հավելագրել կես միլիոն ձայն, կամ որ քվեարկություն է կատարվել 100 հազար գոյություն չունեցող հասցեներից՝ այդ երկու պնդումներն էլ ես չեմ կարող ապացուցված համարել: Սակայն ոչ մի ընդդիմադիր, որքան գիտեմ, չի բողոքել, որ լրատվամիջոցները չեն ստեղծել քարոզչության՝ բոլորի համար հավասար պայմաններ: Դուք չեք կարող համեմատել այս նախընտրական շրջանի Հ1-ի «Օրակարգը» 2003 թվականի նախընտրական «Հայլուրի» հետ, որն իր ամեն մի թողարկման մեջ թույն ու թարախ էր շնչում ընդդիմության նկատմամբ: Երբեմն ասուլիսներում Հ1-ի լրագրողներն ամենասուր հարցերն են տալիս: Փոխվել են նաեւ մյուս հեռուստաալիքները: Լիակատար ազատություն է համացանցում՝ ոմանց դա գուցե նյարդայնացնում է, բայց ինձ թվում է՝ ավելի լավ է այսպես, քան ինչ-որ մեկը չկարողանա իր կարծիքն ու էմոցիաներն արտահայտել: Այդքանով հանդերձ՝ որոշ ընդդիմադիրներ խոսում են «վախի մթնոլորտի» մասին: Երկու ամսվա ընթացքում՝ պայմանականորեն ասած, փետրվարի 2-ից մինչեւ ապրիլի 2-ը ես անցկացրել եմ մի քանի տասնյակ հարցազրույցներ եւ ինչ-որ չեմ նկատել, որ որեւէ ընդդիմադիր վախենա ամենախիստ գնահատականները տալ իշխանությանը: Նրանցից ոմանք ասում էին, որ Հայաստանում բռնապետական ռեժիմ է եւ, հավանաբար, որպես դրա ապացույց շարունակում էին իրենց խիստ քննադատությունը: Դպրոցների տնօրենները վախեցա՞ծ են: Իսկ ինչո՞ւ Աշոտ Բլեյանը վախեցած չէ: Ինչո՞ւ վախեցած չէ պետական կարգավիճակ ունեցող Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը: Ինչո՞ւ վախեցած չէ Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը: Վախենալը խիստ անհատական դրսեւորում է: Ով որ գերադասում է վախենալ` կվախենա: Մթնոլորտն այստեղ կապ չունի»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am