Քարոզչական թիմը պատրաստ է, որևէ մեկի հետ նպատակ չունենք լեզվակռվի մեջ մտնելու. Շարմազանով

«ՀՀԿ ԳՄ  հերթական նիստում քննարկվել և ամփոփվել են խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ինչպես նաև խոսվել է Երևանի ավագանու ընտրությունների քարոզչության մեկնարկի մասին: Վաղն արդեն պաշտոնական քարոզչության առաջին օրն է: Նախընտրական ծրագիրը՝ «Հանուն Երևանի» կարգախոսով է»,-այս մասին քիչ առաջ հայտարարեց կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Մենք քարոզարշավն սկսելու ենք աշխատանքային ժամից՝ 18: 00-ից հետո: Կուսակցության ավագանու թեկնածուները Տարոն Մարգարյանի գլխավորությամբ կսկսեն քարոզչությունը Էրեբունու վարչական շրջանից և, բացառությամբ ապրիլի 24-ի, մնացած օրերին ակտիվ քարոզչություն կիրականացնեն,հայտնեց նա: Էդուարդ Շարմազանովը նշեց, որ իրենք նախընտրել են ուղղակի բակային հանդիպումների ձևով քարոզչությունը և յուրաքանչյուր քարոզչական հանդիպման ընթացքում հանդիպելու են 6 բակերի բնակիչների հետ: Ներկայացվելու են ՀՀԿ-ի իրականացրած ծրագրերը, ինչպես նաև նոր ռազմավարությունը: «Քարոզչությունը սկսվելու է Էրեբունի վարչական շրջանից, զբաղվելու ենք ակտիվ քարոզչությամբ, նախընտրել ենք ուղղակի բակային հանդպումների քարոզչությունը ու յուրաքանչյուր քարոզչական օր կհանդիպենք 4-ից 6 բակերում», - ասաց ՀՀԿ խոսնակը։ Նա նշեց, որ ՀՀԿ-ի թեկնածուի՝ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի ու Երևանի քաղաքացիների միջև միջնորդներ պետք չեն։ Էդուրադ Շարմազանովի խոսքով, ավագանու ընտրություններում գործելու է ՀՀԿ 460 ենթաշտաբ։Մենք քաղաքակիրթ պայքարի կողմնակից ենք, ողջունում ենք երկու այլ քաղաքական դերակատարներին՝ և՛ «Ելք» դաշինքին, և՛ «Երկիր ծիրանի»-ին, նրանց քաղաքական դերակատարությանը, հատկապես, որ վերջինի համար սա քաղաքական դեբյուտ է»,- ասաց նա:

«Քարոզչական թիմը պատրաստ է, որևէ մեկի հետ նպատակ չունենք լեզվակռվի մեջ մտնելու, մենք քաղաքակիրթ մրցապայքարի կողմնակից ենք», - ընդգծեց Է. Շարմազանովը։

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am