2018թ․իշխանափոխության «զենքերը»

Քաղաքական ներկա գործընթացները, նոր իշխանության ձեւավորումը տանում են դեպի 2018թ, երբ լրանում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը եւ իշխանությունը դառնալու է կռվախնձոր երկու բեւեռների համար։ Արտաքուստ հանդարտ հարաբերությունների քողի ներքո Սերժ Սարգսյանի ու վարչապետ Կարեն Կարապետյան-Սամվել Կարապետյան զույգի միջեւ համառ պայքար է ընթանում նշված ժամկետից հետո իշխանությունը վերցնելու կամ պահպանելու առումով։
Որքան էլ տարօրինակ թվա, այդուհանդերձ քաղաքական մրցակցության ֆոնին անձնական հարթությունում թե Սերժ Սարգսյանը, թե Կարեն Կարապետյանը համատեղ աշխատանքի կոմֆորտ են զգում․Սերժ Սարգսյանը մտերիմների մոտ չի թաքցնում, որ Կարեն Կարապետյանի հետ աշխատելը հեշտ է ու հարմարավետ, այդ վերաբերմունքը գրեթե փոխադարձ է։ Միայն վերջերս է վարչապետը սկսել տրտնջալ, որ շատ դեպքերում տնտեսական քաղաքականության հարցում իրեն լիակատար ազատություն տրված չէ։
Ինչեւէ, արդեն ուրվագծվում է 6-րդ խորհրդարանը, որն առանց բացառության գտնվելու է Սերժ Սարգսյանի լիակատար ազդեցության ներքո, եթե չասենք, որ սպասարկելու է հենց իր շահերը։ Սերժ Սարգսյանը այս հարթությունում իրեն ամբողջովին ապահովագրել է՝ ՀՅԴ-ն էլի իրենց հետո է, մամուլում ոչ պատահականորեն լուրեր են հայտնվել, որ Կարեն Կարապետյանը չի ցանկանում ՀՀԿ-ՀՅԴ նոր կոալիցիոն հուշագրի ստորագրել։
Գագիկ Ծառուկյանը մեծ հաշվով նույնպես կմնա Սերժ Սարգսյանի վերահսկողության տիրույթում, անշուշտ, ճիշտ պահին եւ ժամանակին խաղի մեջ մտցնելու պատրաստակամությամբ, ինչպիսին օրինակ Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարության դեմ պայքարն է, որը եղավ նաեւ Տիգրան Սարգսյանի կառավարության դեմ, իսկ հետագա զարգացումներն ու նպատակները բոլորիս հայտնի դարձան։
Իսկ Ելք-ը կարծում ենք ավելի վաղ իր խաղաքարտերը բացեց, քան սպասելի էր։ Սկսած դաշինքի ձեւավորման հապշտապությունից, վերջացրած ընտրություններին «վերեւների» մակարդակով ստացած աջակցության, մասնավորապես, զինվորականները որոշ տեղամասերում քվեարկել են Ելք-ի օգտին, վերջացրած դաշինքը ձեւավորող ուժերի ղեկավարների քաղաքական անցյալից, կարելի է արձանագրել, որ այդ ուժն էլ Սերժ Սարգսյանի դեմ դուրս չի գա։ Չնայած Էդմոն Մարուքյանի խրոխտ ելույթների, միեւնույն է իշխանության դրածո լինելու համոզումը քաղաքական շրջանակներից չի նահանջում։
Սերժ Սարգսյանի խաղն է խաղում նաեւ Արամ Սարգսյանը, որը նախորդ ընտրություններին չգիտես ինչու պատվից վեր համարեց մանդատը վերցնել, իսկ հիմա գնալու է խորհրդարան, ընտրարշավի ընթացքում էլ նա հատուկ առաքելությամբ քննադատում էր Ծառուկյանին։ Տրիոյի մյուս ներկայացուցիչը՝ Նիկոլը նման պայմաններում չի կարող իրենց «մարդը» չլինել։Եթե նույնիսկ ինչ-որ պահի անկախանալու փորձ դրսեւորի, ինչը բնորոշ է իրեն, քանզի նրան ճանաչողները կփաստեն, որ նա կարող է ցանկացած պահի լքել յուրայիններին, ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանի դեպքում եղավ, ապա կմնա միայնակ։
Ինչպես երեւում է՝ Կարեն ու Սամվել Կարապետյաններին չհաջողվեց ապագա խորհրդարանում իրենց քվոտան ունենալ, սակայն դա չի նշանակում, որ նրանք սա պետք է ընդունեն պարտություն ու լքեն ասպարեզը։ Նրանք շարունակում են ակտիվ գործել, քանզի խորհրդարանը միակ «զենքը» չէ, որով պետք է պայքարել իշխանության համար։
Այն փուլում, երբ Կարեն Կարապետյանին հանրությունը սկսել է մեղադրել անգործության մեջ, Ռուսատանի ու Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ հիմնադրվեց ներդրումների ակումբը եւ ռուսաստանաբնակ գործարարների շռնդալից այցով նշանավորվեց այն։ Կա երկու կարեւոր հանգամանք, որով կարելի է տապալել Սերժ Սարգսյանի իշխանությունը։
Առաջինը, ընդունենք, թե ոչ, բայց Սամվել Կարապետյանը մնում է աշխարհի ամենաազդեցիկ հայը իր կարողություններով ու միջոցներով, աշխարհի գերհզոր երկրներից մեկի՝ կրեմլյան պալատի բարձրաստիճանների հետ ունեցած կապերով։ Երկրորդ հանգամանք Ղարաբաղի հարցն է, որով Հայաստանում իշխանություն պահել-հանձնելու պրակտիկա կա։
Հատկանշական է, որ Բակո Սահակյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ նախկին փոխըմբռնումը այլեւս նկատելի չէ, վերջերս նա չընդունեց հայաստանյան իշխանության խոշոր ու նշանակալի առաջարկները, առաջինով՝ Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի առաջ իշխանության վերադարձի բոլոր ճանապարհները փակեց, չնայած Հայաստանում սահմանադրական փոփոխության ու խորհրդարանական համակարգի հաստատման, Բակո Սահակյանը գնաց հակառակ ուղղությամբ, մյուս առավել կարեւոր մերժումը տարածքների զիջելու առաջարկի վերաբերյալ էր, որի դիմաց նա իր քայլերը բերեց ապրիլի 2-ից հետո։
Սերժ Սարգսյանը թեպետ վերջին ընտրություններով ցույց տվեց, որ իշխանությունը պահելու բոլոր մեխանիզմներն իր ձեռքերում են, այդուհանդերձ չի կարող չընդունել, որ ղարաբաղյան հարցով իշխանափոության հնարավորությունը։ Այս համատեքստում նկատելի է Կարեն Կարապետյանի հաճախակի այցերն ու հանգիստը Ղարաբաղում, Սամվել Կարապետյանի բարեգործական ծրագրերի ընդլայնումը Արցախում։
Այդուհանդերձ մինչեւ 2018 թվականը Սերժ Սարգսյանը փորձելու է բալանսավորված խաղացնել ու չմերժել բոլորին, մինչեւ իր իշանությունը կամրացնի, իսկ 2018-ից հետո կորոշի իշխանությունը պահել իրեն, թե փոխանցել ժառանգորդին։ Չի բացառվում նաեւ, որ Հովիկ Աբրահամյանին եւս այդ նպատակով է նա գործուղել Ծառուկյան դաշինք, որպեսզի Արգամիչի միջոցով զսպի կամ կանխի Ծառուկյանի գործողությունները, որոնք կարող են ինչ որ պահի իր դեմ լինել։
Այդուհանդերձ Սերժ Սարգսյանի ու Կարապետյանների քողարկված հակադրությունը երկար պահել հնարավոր չի լինելու, այն արդեն նկատելի է թիմի ներսում։
Անի Սահակյան

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am