Թեհրանը պատմական գծեր է քաշում Հայաստանով

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ապրիլի 17-ին երկօրյա պաշտոնական այցով ժամանել Թբիլիսի: Նրան արդեն ընդունել է Վրաստանի ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեն: Բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին շաբաթվա վերջին կայցելի Իրան: Զարիֆը հայտնել է, որ այս շաբաթվա վերջին Թեհրան կայցելի Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, և «դա կլինի պատմական այց»: «Երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման տեսանկյունից շատ կարևոր Է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի պլանավորված այցն Իրան, որը տեղի կունենա ընթացիկ շաբաթվա վերջին: Այսօր մենք միասին հանգամանորեն քննարկեցինք այցի, այդ թվում՝ այն հանդիպումների նախապատրաստման հարցերը, որոնք կանցկացվեն Թեհրանում»,-ասել է Ջանելիձեն մամուլի ասուլիսում: Կողմերը հույս են հայտնել, որ փոխադարձ այցերը կխթանեն Վրաստանի և Իրանի երկկողմ հարաբերությունների խորացումը: Պաշտոնական Թեհրանը Թբիլիսիում հանդես է եկել խիստ ուշագրավ հայտարարությամբ: Իրանն առաջարկել է տարածաշրջանի երկրներին միջանցք կառուցել Պարսից և Սև ծովերի միջև: Իրանի ԱԳ նախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆը Թբիլիսիում տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասել է, որ «Պարսից ծոցի և Սև ծովի միջև միջանցք կառուցելու դեպքում մեծ հնարավորություններ կբացվեն, բեռնափոխադրումների գինը կնվազի»: Ընդ որում, Զարիֆը նշել է, որ այդ գաղափարը կյանքի կոչելու համար «պարտադիր է Վրաստանի, Իրանի, Հայաստանի և Ադրբեջանի համագործակցությունը»: Փաստացի, Իրանի արտգործնախարարը Թբիլիսիում` Երևանին ու Բաքվին առաջարկել է ստեղծել տրանսպորտային միջանցք: Պարսից ծոցի և Սև ծովի միջև՝ Վրաստանով, Հայաստանով և Ադրբեջանով անցնող տրանսպորտային միջանցքի ստեղծումը կնպաստի ժողովուրդների մտերմությանը, ընդգծել է Մուհամադ Ջավադ Զարիֆն հավելելով. «Նման միջանցքի ստեղծմանը պետք է, անպայման, մասնակցեն Վրաստանը, Իրանը, Ադրբեջանը և Հայաստանը»: Մինչ այժմ, ինչպես հայտնի է, Ադրբեջանը մշտապես խոչընդոտել է Հայաստանի մասնակցությունը տարածաշրջանային տարբեր նախագծերում: Դա արվել է` հստակ ԼՂ խնդիրը մատնանշելով ու հստակ շեշտելով, քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէ` Հայաստանի հետ ոչ մի համագործակցություն չի կարող տեղի ունենալ: Ավելին` Բաքուն ու Անկարան մշտապես խոչընդոտել են Հայաստանի հնարավորություններին բոլոր առումներով: Իրանը վերջին շրջանում ակնհայտորեն տարածաշրջանում ազդեցության ամրապնդման ուղղությամբ քայլեր է ձեռնարկում, ինչը նախևառաջ ընդդեմ Թուրքիայի ձգտումների է: Ավելին` Թեհրանը, փաստացի Հայաստանին ու Ադրբեջանին առանց ԼՂ խնդրի կարգավորման, առաջարկում է Պարսից ծոցի և Սև ծովի միջև՝ Վրաստանով, Հայաստանով և Ադրբեջանով անցնող տրանսպորտային միջանցք ստեղծել, հիմնավորելով, որ այն ավելի կնպաստի ժողովուրդների շփմանը: Թեհրանն, իհարկե, այնքան միամիտ չէ, որ համարի, որ Բաքուն կարող է փոխել տրամադրությունն ու առանց ԼՂ խնդրի` համագործակցի Հայաստանի հետ: Պարզապես հետաքրքրականն այն է, որ Թեհրանը գծում է «սահմաններ», «ուղղություններ»` ցույց տալիս, որ հնարավոր է գտնել այլ ուղիներ: Թեհրանի պահվածքը նաև ԼՂ խնդրի շուրջ վերջին շրջանում Մոսկվայի ձգտումների դեմ է, որն ուզում է ակնհայտորեն ստատուս-քվո փոխել ԼՂ հարցում և բավական ակտիվ է ապրիլյան պատերազմից հետո: Պատահական չէր, որ Իրանի պաշտպանության նախարար Հուսեյն Դեհղանը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման կոչ արեց, սակայն պակաս ուշագրավ չէին այդ հայտարարության նրբերանգները: Իրանի Պնախարարը Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպմանը ուղղակի հույս հայտնեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը թույլ չեն տա երրորդ կողմին միջամտել հակամարտությանը, ինչը միայն կարող է տանել դրա խորացման։ Նա հստակ շեշտեց, որ տարածաշրջանում` «նոր ճգնաժամի համար տեղ չկա»։ Ակնհայտորեն, սա Թեհրանի կողմից թե՛ Ռուսաստանի, թե՛ Ադրբեջան-Իսրայել խորացող հարաբերություններին ու դրանց կոնտեքստում ԼՂ խնդիրը թեժացնելու մղումները կանխելուն ուղղված ակնարկ էր: Թեհրանի խաղը տարածաշրջանում, այսպիսով, ակնհայտորեն, ավելի ու ավելի հետաքրքրական է դառնում: Դա բավական ուշագրավ տարածաշրջանային ազդեցության ամրապնդման խաղ է, և այդ խաղին պետք է բավական լրջորեն վերաբերվել: Թամար Բագրատունի

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am