Հրթիռային հարվածի հաջորդ քայլը

Ո՞վ է պատասխանատվություն կրելու Al-Ayyam պաղեստինյան պարբերականում հոդվածագիր Սամեխ Շաբիբն անդրադարձել է Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձություններին և որպես հետևանք՝ հնարավոր զարգացումներին: «Իդլիբից ոչ հեռու գտնվող Խան-Շեյխուն քաղաքին ԱՄՆ-ի հասցրած հրթիռային հարվածից հետո, որի հետևանքով զոհվեցին մոտ 58 խաղաղ բնակիչներ, այդ թվում 11 երեխաներ, ՄԱԿ ԱԽ-ն Սիրիայի հարցով արտակարգ նիստ անցկացրեց՝ քննարկելու այն, ինչ իրականում տեղի է ունեցել և որոշելու, թե ով է պատասխանատվություն կրում դրա համար», ներկայացնում է 1in.am-ը։ Ամեն ինչ տեղի ունեցավ ռազմական գործողությունների թեժ պահին, որոնք իրականացրել են սիրիական զորքերը՝ Ռուսաստանի գլխավորած միջազգային կոալիցիայի աջակցությամբ, որի մեջ մտնում է նաև Իրանը, և ԱՄՆ-ի հայտարարությունների ֆոնին, թե ամերիկյան ղեկավարության համար Ասադի ռեժիմի տապալումը չի հանդիսանում առաջնահերթ հանձնարարություն Սիրիայում։ Այդ երկրում քիմիական հարձակման վերաբերյալ կարելի է վստահությամբ ասել, որ քիմիական զենքը հայտնվել է սիրիական ընդդիմության ձեռքում Թուրքիայի տարածքով։ Հայտնի է, որ ընդդիմությունը զբաղվում է քիմիական զենքի արտադրությամբ, հայտնի է նաև այն, որ սիրիական ղեկավարությունը բազմիցս տեղեկացրել է այդ մասին ՄԱԿ ԱԽ-ին։ Գործնական տեսանկյունից Սիրիան Իդլիբում մարտական գործողությունների ընթացքի վրա ազդելու համար քիմիական զենքի կիրառման կարիք չի ունեցել։ Հատկապես, եթե հաշվի առնենք, որ ռազմական իրավիճակը համապատասխանել է նրա և նրա դաշնակիցների շահերին, իսկ Սիրիայում իշխանության ղեկին նախագահ Բաշար Ասադի պահպանումը դարձել է ԱՄՆ-ի համար ընդունելի։ Համաձայն ռազմական գնահատականներ՝ սիրիական ավիահարվածը ԴԱԻՇ-ի ու «Ջեբհաթ ալ-Նուսրայի» ձեռքի տակ մնացած զենքի ու զինամթերքի պահեստներին դարձել է այդ պահեստներում եղած քիմիական զենքի պայթյունի պատճառ, որն անմեղ մարդկանց կյանքեր է խլել։ Ինչու՞ ԱՄՆ-ը չսպասեց ԱՄՆ-ը, իր հերթին, չսպասեց այդ միջադեպի որևէ հետաքննության և շտապեց ավիահարված հասցնել Սիրիային՝ իրականացնելով Միջերկրական ծովի նավերից 59 հրթիռների արձակում՝ ուղղված Հոմս քաղաքից հարավ գտնվող սիրիական ավիաբազային՝ նախապես տեղեկացնելով այդ մասին Ռուսաստանին։ Հարկ է նշել, որ այդ մանրակրկիտ նախապատրաստված ավիահարվածը դարձել է ինքնատիպ ուղերձ շատ ուժերի համար, իսկ դրա նպատակն էր Սիրիայում խաղի միջազգային կանոնները փոխելը։ Ռուսաստանը դիտարկում է այդ իրադարձությունը, որպես ագրեսիա անկախ, ինքնիշխան պետության դեմ և որոշում է ընդունել դադարեցնել իր համաձայնագիրն ԱՄՆ-ի հետ, համաձայն որի՝ կողմերը պարտավորվել էին համակարգել իրենց գործողությունները սիրիական օդային տարածքում, և Միջերկրական ծով ուղարկել իր լավագույն հածանավը, և այժմ նման իրադրությունն իրենից սպառնալիք է ներկայացնում միջազգային անվտանգությանը։ Չկան որևէ կասկածներ, որ այն, ինչ արվել է ԱՄՆ-ի կողմից, վկայում է սիրիական ուղղությամբ ամերիկյան քաղաքականությունում լուրջ փոփոխությունների մասին, որոնք նշանավորում են շեղում Օբամայի քաղաքականությունից։ Բացի այդ, այդ քայլն իրենից ներկայացնում է փորձ՝ վերադարձնելու առաջնորդի կարգավիճակը Մերձավոր Արևելքում Ռուսաստանի ու Իրանի հաշվին։ Հրթիռային հարվածը հասցվել էր՝ այդպիսով հայտարարելու, որ հենց ԱՄՆ-ն ունի աշխարհում ռազմական առաջնորդի կարգավիճակ, նրանք պետք է վճռորոշ խոսք ասեն սիրիական ճգնաժամի վերաբերյալ և որոշեն, թե ով ինչ դեր խաղա տարածաշրջանում։ Հրթիռային հարվածին կհաջորդի նոր փուլ Հրթիռային հարվածին կհաջորդի նոր փուլ, որին բնորոշ կլինի ուժերի այլ բաշխվածությունը, կողմերի այլ դիրքորոշումները, այլ ռազմավարություններ, իսկ դրա համար, ակնհայտ է, որոշ ժամանակ կպահանջվի։ Արաբական երկրներն աջակցել են Սիրիային հրթիռային հարված հասցնելու ԱՄՆ-ի որոշմանը և դրանում տեսել Մերձավոր Արևելքում աճող իրանական ազդեցությունից, Սիրիայում Բաշար Ասադի նախագահությունից ազատվելու մեկնարկ, ինչպես նաև տարածաշրջանում արաբա-սաուդական ազդեցության վերականգնման մեկնարկ։ Թուրքական ղեկավարությունն իր կողմից ԱՄՆ-ի հարվածում տեսել է Բաշար Ասադի դերի թուլացում, և որպես հետևանք՝ Թուրքիայի դերի վերականգնում, հատկապես Սիրիայի հյուսիսում։ Թուրքիան ուրախ էր իմանալու ամերիկացիների կողմից իրականացված հրթիռային հարվածի մասին և շուտով սկսել է անվտանգության ոլորտի պլանների իրագործումն ինչպես Սիրիայի հյուսիսում, այնպես էլ երկրի հարավում՝ խրախուսելով և աջակցելով այդ ուղղությամբ Հորդանանի ջանքերը։ Դժվար է կանխագուշակել, թե ինչ տեղի կունենա մոտ ապագայում, սակայն կարելի է նշել, որ սիրիական ճգնաժամն արդեն մտել է նոր փուլ, և այն անհնար է շրջել։ Վերջապես, պետք է ասել, որ այս փուլն իր հետ կբերի լուրջ փոփոխություններ, ընդհանուր առմամբ Մերձավոր Արևելքի և մասնավորապես պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման գործում»,-եզրափակում է Շաբիբը։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am