Կարեն Կարապետյանի այսօրն ու վաղը

«Փաստ»-ը գրում է.Սահմանադրության համաձայն՝ օրեր անց լիազորությունները վայր կդնի Կարեն Կարապետյանի կառավարությունը: Կարապետյանը, ինչպես ՀՀԿ-ն նշել է մինչ ընտրությունները, ամենայն հավանականությամբ, կշարունակի պաշտոնավարել վարչապետի պաշտոնում: Սակայն հասկանալի է՝ ապագա կաբինետը որոշակի խմբագրումների, այնուամենայնիվ, կենթարկվի: Այդուհանդերձ, այս խմբագրումները թողնելով մի կողմ, եթե հետհայացք գցենք Կարեն Կարապետյանի կաբինետի գործունեության բավական սեղմ ժամկետին, ապա որոշակի ընդհանրացումների կարող ենք գալ: Ինչպես և սպասելի էր, Կարապետյանի կառավարությունն անցած 5-6 ամիսների ընթացքում հեղափոխական արդյունքների չհասավ և չէր էլ կարող հասնել: Տնտեսության ներկա վիճակը պահանջում է առնվազն տարիների աշխատանք՝ շոշափելի դրական տեղաշարժ ունենալու համար: Այդ շոշափելիությունը, բնականաբար, չափվում է քաղաքացիների կյանքի որակի բարելավմամբ: Սպասել, որ Կարապետյանը մի քանի ամսում կարող է նման հաջողություն արձանագրել, միամտություն է: Մյուս կողմից՝ կառավարության գործունեությունը ցույց տվեց, որ վարչապետն անսպառ էներգիա ունի, փորձում է երկրի տնտեսության բոլոր կարևոր ճյուղերի զարգացումն ապահովելու համար լուծումներ գտնել, սա փաստ է, որը դժվար է ժխտել: Այլ հարց է, թե այդ ձգտումն ինչպիսի արձագանք է ստանում, քանի որ պետք է նաև խոստովանել, որ նա իր մոտեցումներով և անգամ մտածելակերպով տարբերվում է հայաստանյան պաշտոնյաներին հատուկ բնութագրերից: Ի դեպ, սա ոչ թե լավ է կամ վատ, այլ ուղղակի իրողություն է, որի հետ հայաստանյան պետական կառավարման ապարատը պետք է կամ համակերպվի, կամ հաշվի նստի: Արդյոք Կարապետյանի այս «տարբեր» լինելը կարո՞ղ է որակական փոփոխությունների երաշխիք դառնալ, դժվար է ասել, սակայն մյուս կողմից հարկ է նշել, որ չնայած պրոֆեսիոնալիզմի և պրոֆեսիոնալների գործունեության անհրաժեշտությանը, որի մարմնավորումն ինչ-որ տեղ հենց Կարեն Կարապետյանն է, հայաստանյան ներկա միջավայրում և առավել ևս վարչակարգի տրամաբանության մեջ դեռևս միակ սկզբունքը չէ: Սա նույնպես վատ կամ լավ չէ, այլ զուտ իրողություն: Նման պայմաններում Կարեն Կարապետյանը պետք է գլխավորի առաջիկա կառավարությունը՝ այս անգամ առնվազն մինչ 2018 թվականը: Իսկ մինչ այդ, պետք է փաստել, որ առաջիկայում այլևս հնարավոր չի լինի հայաստանյան հասարակության կարծիքն ու վերաբերմունքը ձևավորել ակտիվության և գործնականության մթնոլորտ ստեղծելով, քանի որ նման վարքագիծը կարճաժամկետ էֆեկտ է ունենում: Այս տեսանկյունից ներկա կառավարության ձեռքբերումներից մեկը հենց այդ մթնոլորտի ստեղծումն է, սակայն այն կարող է հօդս ցնդել, եթե թեկուզ նվազագույն կերպով ցանկացած քաղաքացի չզգա փոփոխությունն իր մաշկի վրա»: Մանրամասները` թերթի այսօրվա համարում

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am