Սերժ Սարգսյանի խաղը նրանց հետ

Երեւանի ավագանու ընտրարշավը չսկսված կատաղի պայքար է ծավալվում  Զարուհի Փոստանջյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ: Նրանք երկուսն էլ քաղաքապետի թեկնածուներ են, Փոստանջյանը գլխավորում է վերջերս ստեղծած Երկիր Ծիրանի կուսակցության ավագանու ցուցակը, իսկ Նիկոլ Փաշինյանը Ելք դաշինքի ցուցակի առաջնորդն է: Այս երկու ընդդիմադիր  կուսակցություններն են, որ մասնակցում են ավագանու ընտրություններին,ինչպես նաեւ իշխող ՀՀԿ-ն Տարոն Մարգարյանի գլխավորությամբ:  Ի սկզբանե հասկանալի էր, որ պայքար է ծավալվելու նաեւ երկու ընդդիմադիրների միջեւ, քանզի նրանք մեկը մյուսին մրցակից են: Ու չնայած երկու թիմերից հավաստիացնում են, որ իրենց  պայքարը ՀՀԿ-ի հետ է, միեւնույն է իրականությունը հակառակ պատկերն է ստեղծում: Փոստանջյանը Էրեբունի ամրոցում հրավիրած ասուլիսի ժամանակ այսօր մեկ անգամ եւս հայտարարել է. «Մեր թիրախը լինելու է ՀՀԿ-ն և Տարոն Մարգարյանը։ Մենք գալիս ենք հենց իրենց հեռացնելու այս քաղաքական ասպարեզից, որովհետև այդ կուսակցության ներքո են տեղի ունեցել այն գործողությունները, որոնք բացարձակ խոցելի են դարձրել Հայաստանը»: Սակայն հաջորդ րոպեներին Փոստանջյանի թիրախում է հայտնվել Ելք դաշինքը: Նա ասել է, որ Փաշինյանի և մյուսների խումբը սպոնտան կերպով ձևավորված, ոչ նույնատիպ գաղափարների և սկզբունքների շուրջ միավորում է, որին ձախողում է սպասվում: «Ես չգիտեմ, նրանք ի վերջո կդառնա՞ն մեկ քաղաքական ուժ, թե ոչ: Այնտեղ ներգրավված են տարբեր ուժեր, տարբեր մոտեցումներով, հետևաբար իրենք արդեն ներսում իրարից տարբեր են, միասնական չեն»,- պարզաբանել  է Զարուհին` բացատրելով, թե ինչու իր թիմի և «Ելքի» միավորումն անհնար է համարում: Առհասարակ դաշինքի նկատմամբ Փոստանջյանի բացասական վերաբերմունքը ավելի վաղ է ձեւավորվել: Մի դրվագով այն հայտնի դարձավ օրերս, երբ տիկին Փոստանջյանը հյուրընկալել էր Կենտորն հեռուստատեսությանը ու եթերում Ելք-ի մասին հարցապնդումների ընացքում կորցրեց տիրապետումը, ոտքի կանգնեց ու հորդորեց դադարեցնել հաղորդումը: Բայց սա առաջին դեպքը չէ, երբ  անհավասարակշռություն  է իր կողմից նկատվում Ելք-ի մասին լրագրողների հարցադրումներին ի պատասխան, պարզապես ինչ-ինչ պատճառներով դրանց մասին չի բարձրաձայնվել: Իհարկե, Ելքի որպես սպոնտան կերպով միավորված ուժի հարցում կասկածներ ունեն շատերը առ այն, որ այդ ուժի ձեւավորումը տեղի է ունեցել հայտնի կենտրոնում, քանի որ դաշինքը ձեւավորվեց խիստ անհասկանալի պայմաններում՝ Նիկոլ Փաշինյան-Էդմոն Մարուքյան հարաբերությունների լարման ընթացքում: Դրանից բացի   առանց լայն կոալիցիայի ու քննարկումների երեք ուժերը հապշտապ դաշինքի համաձայնագիր կնքեցին՝ կանխելով այլ ուժերի միացումը իրենց: Այս ու բազում հանգամանքների պարագայում ոչ միայն Փոստանջյանի, այլեւ շատերի մոտ է Ելք-ի հանդեպ  կասկածներ առաջանում,  ի տարբերություն շատերի, Փոստանջյանը որոշակի հանգամանքներից,   անձնային հարաբերություններից ելնելով չի ցանկանում իրերն իրենց անուններով  կոչել ,որովհետեւ անկախ ամեն ինչից այդ քննադատությունը դիտվելու է հարված ընդդիմությանը, կարեւոր չէ, որ այդ ընդդիմությունը ձեւավորվել է հայտնի վայրում, ի վերջո, նման ուժերը հերթով գալիս անց են կենում ու ոչ առաջինն են, ոչ վերջինը: Այս ամենով հանդերձ հետաքրքիր էր նաեւ, վերջին պահին գրանցեցին Փոստանջյանի նորաստեղծ կուսակցությունը ու նա իրավունք ստացավ մասնակցել ընտրություններին: Իշխանությունը կարող էր ամենատարբեր պատճառներով  մերժել կուսակցության գրանցումը, բայց չմերժեց ու նորաստեղծ քաղաքական ուժը գրանցվեց  ավագանու թեկնածության հայտեր ներկայացնելու վերջին օրը, երեկոյան, հասցրեց նաեւ այդ հայտը ներկայացնել: Իշխանությունը չմերժեց Փոստանջյանին, քանզի այստեղ իր շահն ավելի ակնառու է: Նման կերպ հնարավոր է փոշիացնել ընդդիմության ձայները, որովհետեւ որքան էլ Ելք-ը իշխանության վերահսկողության տակ է, բայց նրա նկատմամբ ապահովագրումը երբեք չի խանգարի: Այսինքն իշխանությունը Զարուհու միջոցով  կկանխի անցանկալի ու հնարավոր զարգացումները: Անի Սահակյան  

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am